Նավթի համաշխարհային գները նվազում են
Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 9-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են:
WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0,18 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 45,52 դոլար:
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները՝ փետրվարյան մատակարարումներով էժանացել են 0,23 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 48,73 դոլարի: