Սեյրան Օհանյանը` Հարավային Կովկասի պոտենցիալ խռովարա՞ր. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ըստ վրացական և ադրբեջանական ԶԼՄ–ների հրապարակումների, ՕՐՕ դաշինքի ոչ ֆորմալ առաջնորդ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դրսևորում է քաղաքական գործչի ագրեսիվ ոճ:
Մասնավորապես հրապարակումներում արծարծվում են Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության պատրաստակամություն, ընդհուպ մինչև նրա պետականության ճանաչում, ինչպես նաև Վրաստանի էթնիկ հայերի իրավունքների ընդլայնման պահանջ և Ջավախքի համար ինքնավարության կարգավիճակի ստացման գործընթացին ուղղված բոլոր քայլերը:
Վրացական և ադրբեջանական ԶԼՄ–ների հրապարակումներում Հայաստանի պաշտպանության նախկին նախարարին դիտարկում են որպես ամբողջ Հարավային Կովկասի պոտենցիալ խռովարարի, որի գործունեությունը կարող է վնաս հասցնել հայ–վրացական փխրուն հարաբերությունների հավասարակշռությանը, ինչպես նաև հրահրել Թուրքիայի հետ հարաբերությունների նոր սրացում, իսկ Ադրբեջանի հետ չեղարկել առանց այդ էլ ձեռք չբերված հաշտության պայմանավորվածությունները ԼՂՀ կարգավորման գործընթացում:
Իսկ մեր աղբյուրների փոխանցմամբ` Ս. Օհանյանի գործունեությունը դրական է գնահատվում Ֆրանսիայի հայկական մեծաթիվ սփյուռքի կողմից:
Օհանյանի հանգիստ, ոչ ջղաձգված պահվածքում չի կարելի հաշվի չառնել նաև նրա ժողովրդականությունը բանակում և հատկապես վետերանների շրջանում:
Ըստ սոցիոլոգիական հարցումների` քաղաքական գործչի ռազմատենչ հայտարարություններին կողմ է Հայաստանի քաղաքացիների մեծ մասը, ինչը, որոշ գնահատականներով, կարող է ՕՐՕ դաշինքին տալ ընտրողների ձայների մինչև 14–17%–ը:
Հայաստանյան ընտրողների կարծիքով, սակայն, Սեյրան Օհանյանն ամենևին էլ խռովարարի տպավորություն չի թողնում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: