Քուվեյթի էմիրն ընդունել է կառավարության հրաժարականը
Քուվեյթի վարչապետ Սաբախ Ալ Հալեդ Ալ Սաբախը հայտարարել է իր կառավարության հրաժարականի մասին երկրում խորհրդարանական ընտրություններից հետո ընդունված ընթացակարգի շրջանակում, հաղորդում է KUNA-ն:
Քուվեյթի էմիրն ընդունել է կառավարության հրաժարականը եւ խնդրել նախարարներին շարունակել կատարել իրենց պարտավորությունները մինչեւ նոր կառավարության նշանակումը:
Հիշեցնենք, որ նախօրեին երկրում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, հաղորդում է Reuters-ը: