Երեւանի քաղաքապետարանը մասնավոր մանկապարտեզների կառավարման հարցում որեւէ լիազորություն չունի. խոսնակ
Երևանի քաղաքապետարան մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել.
«Հիշեցնում եմ լրագրող գործընկերներիս, որ Երեւանի քաղաքապետարանը մասնավոր մանկապարտեզների կառավարման հարցում որեւէ լիազորություն չունի»։
Հիշեցնենք, որ ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Համացանցում տարածվել էր նաև ձայնագրություն: