Իվետա Մուկուչյանն իր մրցանակը նվիրել է ռազմի դաշտում իրենց կյանքը զոհած հերոս զինվորներին (տեսանյութ)
Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոյեմբերի 29-ին Դուբայում մասնակցել է Միջին Արեւելքի հեղինակավոր մրցանակաբաշխությանը (DIAFA): Երգչուհին արժանացել է մրցանակի, որը նվիրել է հերոս զինվորներին:
Մրցանակը ստանալիս Իվետան դիմել է հանդիսատեսին՝ ասելով, որ Հայաստանում կրկին ցեղասպանություն է իրականացվում, ու դեռ բազմաթիվ հայ գերիներ են գտնվում Ադրբեջանում: «Այս մրցանակը նվիրում եմ այն բոլոր զինվորներին եւ իմ ընկերներին, որոնք ռազմի դաշտում զոհեցին իրենց կյանքը, որպեսզի հայ ազգն ապրի»,- նշել է նա:
Միջին Արեւելքի հեղինակավոր DIAFA (Distinctive International Arab Festivals Awards) մրցանակը հանձնվում է աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ սկսած բժշկությունից՝ մինչեւ կինոարվեստ, սպորտից՝ մինչեւ երաժշտություն:
Առավել՝ այստեղ