Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

Սեւ հովազի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրը Նիկոլ Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս. «Հրապարակիր ցուցակը, ձերբակալիր, եթե ոչ, ուրեմն դու ես դավաճանը»

«Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, որը եղբոր հետ Արցախում է եղել, նոր է վերադարձել առաջնագծից ու մի շարք հարցեր ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, հրամանատարական կազմին։ Նա Aravot.am- ի հետ զրույցում իր խոսքն ուղղեց նախ վարչապետին. «Կարող է դու շատ ազնիվ մարդ ես, շատ լավ ես ճանաչում Ռուստամ Գասպարյանին, նաեւ ճանաչում է նորանշանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Դուք իր լեգենդները շատ լավ գիտեիք։ Մինչեւ այսօր ադրբեջանական կայքերը տոնում են Հովազին վերացնելը։ Դուք ասում էիք, որ կան դավաճաններ, անցել է քսան օր, դավաճաններն ինչո՞ւ ձերբակալված չեն։ Դուք ասում եք, ես ընդունում եմ։ Բայց ինչո՞ւ ձերբակալված չեն։ Ո՞նց պատահեց, որ Բայրաքթարը Թութակներում խփեց 4 հոգու, որտեղ ախպերս՝ իր որդու հետ, մեր վաշտի, մեկ էլ մի հրաշալի անձնավորության, գնդապետի հետ կանգնած՝ Բայրաքթարը խփում է, մինչեւ ես իրեն իջեցնում եմ Կարմիր շուկա, 35 կմ, 20 րոպեի ընթացքում, մեր տղաները դեռ դիրքերում չգիտեն, որ հրամանատարը խփված է, բայց ադրբեջանական կայքերը տոնում են»։ Հարցրեցինք՝ այսինքն ձեր եղբոր զոհվելու մեջ դավաճանություն եք տեսնում, նա պատասխանեց. «Այո, մենակ ես չէ, ազգի 50%-ը, որովհետեւ 4 հոգու վրա Բայրաքթարը չէր աշխատի։ 20 րոպե հետո ադրբեջանական կայքերը տոնում էին, դեռ զոհված չէր ինքը, գրում էին զոհվել է։ Հստակ իմացել են՝ ում են խփում»։

Հարցրեցինք՝ այսինքն ձեր եղբոր զոհվելու մեջ դավաճանություն եք տեսնում, նա պատասխանեց. «Այո, մենակ ես չէ, ազգի 50%-ը, որովհետեւ 4 հոգու վրա Բայրաքթարը չէր աշխատի։ 20 րոպե հետո ադրբեջանական կայքերը տոնում էին, դեռ զոհված չէր ինքը, գրում էին զոհվել է։ Հստակ իմացել են՝ ում են խփում»։

 
  Երկրորդ հարցադրում-պահանջը վարչապետից հետեւյալն է. «Պարոն վարչապետ, հրապարակեք ցուցակ ներկա եւ նախկին իշխանությունների ընտանիքների զոհերի մասին, եթե կան այդպիսիք։ Դուք ասում եք նախկին, նախկիններին ասում են՝ ներկա, իմ համար բոլորդ էլ մեկ եք։ Մենք Լեւոնի ժամանակ ճշմարտությունը խոսելու համար դատվել ենք, Ռոբերտի ժամանակ դատվել ենք, Սերժի ժամանակ ախպորս տղուն փակեցին 3 ամիս՝ ճշմարտությունը խոսելու համար։ Հիմա ճշմարտությունը խոսալու համար ախպերս ու ախպորս տղեն չկան։

Այն հանրահայտ տեսագրությունից հետո, որ ախպերս ասեց՝ դավաճանները չեն ներվելու, դրանից մի շաբաթ հետո ինքը չկա։ Եթե կա դավաճանություն,պահանջում եմ ես՝ դավաճանները պիտի դատապարտվեն։ Եթե այսօր մարդիկ կան, որ ասում են՝ պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա՝ դա կլինի վարչապետ, պատգամավոր, եթե պատասխանատվություն ես վերցնում քո վրա, պատասխանատվությունը նաեւ ունի հետեւանքներ, պետք է պատժվի պատասխանատուն։ Նախկին, ներկա, ապագա, անցյալ իմ համար մեկ է, ես թագավոր եմ կորցրել ու հայ ազգն է կորցրել, ասեմ իմացեք։

Հայ ազգը կորցրեց մեկի, ով իր ամբողջ կյանքի 30 տարում հագից չհանեց համազգեստը։ Ու այսօր մարդիկ, որ մտած են այդ համազգեստի մեջ ու կարում են ամբողջ համացանցով հայհոյել էս ժողովրդի՞ն, ո՞վ եք դուք, կարո՞ղ եք հայհոյելու փոխարեն կանգնեք ասեք, թե որ դիրքում քանի թուրք եք խփել։ Բոլոր նրանց եմ ասում, հրապարակում կանգնածներին, բոլոր նրանք, ովքեր դիրքերից, կամ էն դերասանություն, որ արեցին իբր թե մարզպետարաններին հավաքվեցին, գնացին Մեղրիի սարերում նկատվեցին, դրա իմաստը ո՞րն է։ Դուք ծիծաղում եք մեզ վրա։ Մեր զոհերի արյունը դեռ թաց է ու այդ արյունը բողոք է բարձրացրել Աստծո մոտ ձեզ վրա, կլինեք նախկին, թե ներկա։ Ինչպես աստվածաշնչյան Աբելի արյունը բողոք բարձրացրեց Աստծո մոտ, այդպես էլ այս զոհերի արյունն է բարձրացրել, պատասխան եք տալու Աստծո առաջ։ Ով է այդ դավաճանը, ինքն իր մեջ արդեն գիտի։ Ես նորից եմ ասում, պահանջում եմ՝ հրապարակեք ներկա եւ նախկին իշխանությունների ընտանիքի անդամների զոհերի մասին»։

Մենք ճշտեցինք՝ այսինքն, իրենք իրենց որդիներին, բալաներին այսպես ասած պահե՞լ են՝ նա պատասխանեց. «Այո, պահել են ու բանակ ուղարկել ֆանատներին։ Երկու պատերազմ՝ 90-ականներին, մեկ էլ 2016- ինչ մեր ազգը դհոլ զուռնայով, պարելով գնում էր պատերազմ։ Էդ ո՞նց եղավ, որ էս անգամ փախնում էին, ո՞վ սարքեց։ Չկար կազմակերպող։ Ես զգուշացնում եմ՝ որեւէ մեկը, կլինի վարչապետ, պատգամավոր, չփորձեք կռվող տղերքին ասեք՝ փախել են, ձեզ թույլ չենք տալիս, որովհետեւ դուք ձեր ընտանիքներում չեք ունեցել զոհ, ձեր սրտերը չի մրմռացել, չեք ողբացել, չեք լացել։

Դուք իրավունք չունեք խոսեք զինվորի մասին, էն զինվորի, որ էսօր տարածքները տվեցինք, զինվորներին էլ հետը։ էն հրամանատարները, որ այսօր ամպագոռգոռ խոսում են, թող կանգնեն ասեն՝ քանի՞ զինվոր են իրենց հետեւից տարել ու էն ամենաբարձր գողացողը միայնակ է գնացել սահման, 10-15 հոգով: Ես, որպես զինվոր ու իմ կողքին գտնվող 300 պայմանագրային հովազներ են։ Բայց մի բան ասեմ, մենք, որ 150 հոգով եկանք Երեւան, որ մեզ հագուստ տային, պիտի լինեին, ասեցին՝ շատ եք եկել, մեր վաշտերը օրենքով պիտի լինեն 98 հոգի։ Եղբայր, պատերազմ է, ի՞նչ օրենքի մասին ես խոսում դու, 150-160 հոգի բերել ենք, 300 հոգի սահմանում ունեինք կեսին հետ ենք ուղարկել։ Լացում էին տղաները։ Եվ այդ տղաներին ասում են՝ փախնող, արցունքներն աչքերին ասում էին՝ կամանդիր, մենք հետ չգանք… Ո՞վ կարող է ասել՝ հրաման եղե՞լ է հարձակման, որ մարդը հարձակվի։ Միշտ նահանջ, նահանջ, իսկ նահանջում կոտորվում է միշտ։ Իմ սիրտը ցավում է նրա համար, որ պատգամավորներն ասում են՝ դե պատերազմ էր, կերտեցինք։

Ոչ, չկրվեցինք, դուք կրվեցիք, Ռուստամը հաղթել է, ախպերս հաղթել է։ Ես դիակի մոտ ասում էի՝ ախպեր, բաներ են կատարվում, երանի քեզ, որ չտեսար, գնացիր ու չես տեսնի, թե ինչ են անում։ Ինչ է նշանակում թուրքը գա մտնի գյուղերը ու հայերին ոչ մեկը չկա պահող, ասեն գնացեք էստեղից, էս մեր տներն են։ Սա՞ էլ են նախկիններին անում, թե՞ Քադաֆին է անում։ Տղա ենք ունեցել, դիրքում վառվեց, բայց չիջավ դիրքից, մինչեւ վերջ կռվեց։ Ո՞նց կարող եք ասել, թե փախել են, դուք եք փախել ու մեզ մենակ թողել։ Ես պահանջում եմ, պահանջատեր են, ես կորցրել եմ, պահանջում եմ ցուցակներ ձեր եւ նախկինների զոհվածների։ Քառասունքից երկու օր առաջ նոր հրապարակում են եղբորս որդու զոհված լինելը։ Վաղուց հուղարկավորել էինք, դա ի՞նչ է նշանակում, կոմպետենտ չեն, չեն հասկանում՝ ինչ են անում։ Ես չեմ ասում Նիկոլը վատն է։

Ախպեր, դու չես կարող 20 կգ-անոց շտանգա բարձրացնել, քո քաշը հերիքում է 20 կկլանի։ Դու գնա քո 20 կիլոն հանի։ Ախպորս անունից եմ ասում, ես չեմ թողնի իմ ամբողջ զորքը քո հետեւից գա։ Ինքը չէր սիրում անարդարություն։ Նա մի արտահայտություն արեց՝ հրամանատարը, եթե իր տեղում չի, պետք է լքի։ էսօր ախպորս խոսքը կատարվեց, որպես հրամանատար դուք ձեր տեղում չեք։ Եթե դու թուղթը ստորագրելուց հետո ասում ես՝ հները հողերը ծախեցին, պահանջում եմ քեզնից, դուք ունեք 3 օր ժամանակ դավաճաններին ձերբակալելու, եթե դուք գիտեք ովքեր են»։   Սերոբ Գասպարյանը դիմեց նաեւ զինվորականներին. «Լեգենդար հրամանատարներ իրենց հարցազրույցներում ասում էին, թե խուճապ են ստեղծել, առաջնագծում զինվորներին ասել են՝ Նիկոլը հողերը ծախել է, փախչեն հետ։ Ես հիմա հարց եմ ուղղում, առաջվա լեգենդար հրամանատարներ, ձեր լեգենդն արդեն վերջացավ, ես պահանջում եմ ձեզանից անուններ տալ։ Հովազի լեգենդը կմնա մինչեւ վերջ, բայց ձերը վերջացավ, որովհետեւ դուք բաներ եք խոսում, բայց անուններ չեք տալիս: Անուններ տվեք, ձերբակալեն դավադիրին։ Ո՞վ է պատասխան տալու 10 հազար զոհերի արյան համար»։ Հետո Սերոբ Գասպարյանը դիմեց Արայիկ Հարությունյանին.

«Քեզ եմ դիմում, դու ինձ խոստացար, որ Հայաստան գաս, իմ հետ հանդիպում կունենաս՝ իմ հարցերին պատասխան տալու համար։ Չարեցիր դա։ Եկար ու չարեցիր։ Այնտեղ տղերքն ինձ խնդրեցին, որ շատ հարցեր չտամ քեզ, բայց ասում եմ՝ դու խաբեցիր ինձ»։ Ամփոփելով իր խոսքը՝ Գասպարյանը կոնկրետ ժամանակ տվեց Փաշինյանին․

«Եթե ասում ես դավաճաններ կան, ձերբակալիր, եթե ոչ, դու ես դավաճանը։ Հրապարակեք ձեր ընտանիքի, պատգամավորներից սկսած բոլոր իշխանականների ընտանիքների զոհված անդամների ցուցակը։ Ձեր աթոռներին նստած ծիծաղում եք մեզ վրա, չգիտեմ որտեղից եկած, պատահականությամբ պատգամավոր դարձած, ծիծաղում եք մեզ վրա։ Մենք ձեր համար ենք գնացել, դատարկ հողը մեզ պետք չի, հողը պետք է ժողովրդով։ Մենք հանուն դրա գնացինք ու կորցրեցինք։ Կպարզվի՝ նախկիններին են դավաճանել, թե ով ու իմացեք, հաստատ մեր ազգը ծնել է ու կծնի Սողոմոն Թեհլերյաններ, սա լավ հիշեք։ Մի օր մի տեղից ձեր առաջ դուրս կգա ինչ- որ մեկը, որ դուք չեք կարող նայել նրա աչքերի մեջ, դու կլինես նախկին, թե ներկա, կապ չունի։ Մի ծիծաղեք մեր վրա, եթե մենք սկսենք ձեր վրա ծիծաղել, դուք տեղ չեք ունենա մոլորակի վրա տափելու»։