Հիմա ո՞վ է վիզը ծուռ քաղաքականություն վարել. մե՞նք, թե՞ դու, այ աննախադեպ ավիրող Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պարտված հողատու, ժամանակին հայրենիք ազատագրողներին ասում էիր՝«եվրոպաներում ու մոսկվաներում վիզը ծուռ կոշիկ լիզողներ»։ Այսօր դու «լիզել ես թուրքի կոշիկները» ու խնդրում ես,որ Մոսկվայում թույլ տան իրենց «կոշիկները լիզես»։
Հիմա ո՞վ է վիզը ծուռ քաղաքականություն վարել. մե՞նք, թե՞ դու, այ աննախադեպ ավիրող:
Ու՞ր է կորել «դուխդ» ու փուճ «հպարտությունդ»:
Բա պատերազմի առաջին օրերին ասում էիր՝ ռուս խաղաղապահների տեղակայման հարց չես դիտարկում, հիմա ո՞նց պատահեց,որ «կոշիկները լիզելով» համաձայնվեցիր։
Քեզ գնդակի նման «տշում են» միջազգային դերակատարները եւ նույնիսկ ստահակ ալիեւը, իսկ դու պատրաստ ես հոժարակամ «տշվել» միայն թե իշխանությունդ մի քանի օրով երկարացնես։
Թույլերն անելիք չունեն պետության կառավարման ղեկին։ Իսկ դու թույլիկ ես: Թույլիկ ես ,քանի որ չար ես։ Թույլիկ ես,քանի որ ատում ես մեր ազգային հաղթանակներ կերտողներին։ Թույլիկ ես,քանի որ «դուխ» չունես ինքնակամ հրաժարական տալու համար։
Դու պարտության խորհրդանիշ ես եւ վերջ։
Հայկ Նահապետի ու Տիգրան Մեծի հայրենիքում պարտության խորհրդանիշն անելիք չունի։