Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ.«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ անցել է բավականին թեժ մթնոլորտում: Քննարկվել են եռակողմ փաստաթղթի ստորագրման հետևանքով երկրում ստեղծված ծանր վիճակն ու իշխանությունների հետագա քայլերը, այդ թվում՝ իշխանության փոփոխության հնարավոր սցենարները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, պատգամավորների մի զգալի խումբ նշել է, թե՝ «մեր գնացքն արդեն գնացել է»: Նրանք ասել են, որ իրենք այսուհետ պարզապես չեն կարողանալու փողոց դուրս գալ, այնպես որ հարկավոր է ելքեր գտնել «փափուկ» հեռանալու համար:
Միևնույն ժամանակ խոսք է եղել այն մասին, որ եթե իշխանության գան «նախկինները», ապա իրենցից վրեժ կլուծեն: Որպես «կոմպրոմիսային» տարբերակ նշվել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի անունը: Թերթի տեղեկություններով, այդ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը բանագնացներ է ուղարկել Արթուր Վանեցյանի մոտ՝ քննարկելու իշխանության անցնցում փոխանցման հնարավորությունը: Թե ինչ արդյունք են տվել այդ բանակցությունները, դեռևս ճշտել հնարավոր չեղավ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում