Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции
uncategorized

Ալբերտ Երիցյան. «Բայց իշխանությունն ինձ ի՞նչ վատ բան է արել, որ ներեմ կամ չներեմ».«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արաբկիրի նախկին թաղապետ, «Երիցյան և որդիներ» ընկերության հիմնադիր Ալբերտ Երիցյանը, ով այժմ առաջադրվել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, մոտ 8 տարի առաջ բիզնեսների մի մասը վաճառեց ու Եվրոպա գնաց այն բանից հետո, երբ նրա որդին՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Ռոբերտ Երիցյանը, մեղադրվեց այդ ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով: Այժմ այդ գործը փակվել է: Տեղեկություն կա նաև, որ Երիցյանի ունեցվածքը վաճառելու ժամանակ որոշ խնդիրներ են եղել «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում (Բաբայան փողոց) եղած տունը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վաճառելու հարցում, ինչի արդյունքում տունը վաճառվել է կես գնով:

Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը Ալբերտ Երիցյանի հետ:

– Պարոն Երիցյան, Դուք տևական ժամանակ Հայաստանում չէիք, պաշտոն չունեիք, ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ, ճի՞շտ է, որ ֆինանսական խնդիրներ ունեք և հնարավո՞ր է այդ խնդիրները լուծելու նպատակով եք ուզում պատգամավոր դառնալ, պաշտոն ունենալ:

– Ինձ ընդհանրապես պաշտոնը չի հետաքրքրում, ոչ մի բան չի հետաքրքրում, իսկ ինչ որ ասում են՝ ֆինանսական պրոբլեմներ ունեմ, ես ոչ մի անգամ ֆինանսական պրոբլեմ չեմ ունեցել, չեմ էլ ունենա: Ես էն մարդն եմ, որ ամբողջ կյանքս աշխատել եմ, բանվորից սկսել ու աճել: Ես էդքան ուժ ունեմ, նորից կաշխատեմ: Իմ նպատակն այն ա, որ ես մտնեմ, ծրագրեր բերեմ, ինչ–որ մի բան անեմ:

– Փաստ է, որ Ձեր տղայի քրեական հետապնդումից հետո Դուք թաղապետի պաշտոնից դուրս եկաք, Ձեր բիզնեսների մի մասը վաճառեցիք և հեռացաք Հայաստանից: Դուք 4 մլն եվրոյի սարքավորումներ էիք բերել Հայաստան, ուզում էիք հացի գործարան բացել, սակայն կառավարությունը մերժեց Ձեր ներդրումային ծրագիրը:

– Ոչ, ես դրանից առաջ եմ վաճառել, իսկ ինչ էլ որ վաճառել եմ, դա ընդամենը եղել ա գործարան: Մինչև թաղապետ անցնելն եմ ես վաճառել իմ բիզնեսը: Ես որոշել եմ, որ վաճառեմ, հանգիստ իմ համար ապրեմ: Հիմա սուպերմարկետ ունենք, հերիք է ապրելու համար: Նման բան չի եղել, եթե նման բան լիներ, իմ տղան այսօր Եվրոպայում ազատ չէր ապրի:

– Պարոն Երիցյան, ՊԵԿ նախագահի մահափորձի գործով քրեական գործը կարճվել է: Ձեր տղայի մեղադրա՞նքը չապացուցվեց, թե՞ գործը որոշակի պայմանավորվածության արդյունքում փակվեց:

– Ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Նման բան չի եղել, իմ տղան այսօր ազատ ապրում է Եվրոպայում: Ոչ մի խնդիր չկա: Եթե նման բան լիներ, կարո՞ղ է Եվրոպայից չհանձնեին իմ տղային: Ես ժամանակին եմ ասել, որ նման բան չկա, չի էլ կարա լինի: Օրը կգա, մենք կապացուցենք, որ մենք մաքուր ենք ու ճիշտ ենք:

– Ասել է թե՝ Դուք իշխանությանը լիովին ներե՞լ եք, ինքն էլ Ձեզ է ներել, որ հաշտվել եք իշխանության հետ, որ ՀՀԿ–ից եք նորից առաջադրվել:

– Բայց իշխանությունն ինձ ի՞նչ վատ բան է արել, որ ներեմ կամ չներեմ: Եթե վատ բան անեին, ես կմնայի՞ նույն կուսակցությունում: Ես ամբողջ կյանքս եղել եմ գործարար: Ես պաշտոնից չեմ հրաժարվել: Իմ ցանկությունն է եղել, որ կարգի բերեմ ու դուրս գամ: Ես 2008 թ.–ից ՀՀԿ–ական եմ և եղել եմ Արաբկիրում խորհրդի նախագահ: Ես իմ երկրի, ժողովրդի համար կարամ մի շարք ծրագրեր անեմ: Որոշել եմ նորից աշխատեմ, հանգստացանք արդեն մի քանի տարի, հերիք չի՞: Ես ընտրվելուց հետո մի շարք ծրագրեր կբերեմ, կաշխատեմ ամեն ինչ անեմ, որ ինչ–որ մի չափով օգտակար լինեմ մեր արաբկիրցիներին:

– Համոզվա՞ծ եք, որ կառավարությունն այս անգամ կաջակցի Ձեր ծրագրերին:

– Միանշանակ համոզված եմ, որ այո:

– Ձեզ հետ նույն ընտրատարածքում ՀՀԿ–ից առաջադրվել են Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը և ուրիշներ, իրենց հետ կարողանո՞ւմ եք մրցել, եթե նրանք այսօր ամբողջությամբ տարածքները իրենցով են արել, տեղեկություններ են շրջանառվում, որ ընտրակաշառքի խոստումներ կան, Դո՞ւք էլ եք գումարային խստումներ տալիս:

– Ո՛չ ոչ, գումարային խնդիր չկա, ես չեմ ընդունում ընտրակաշառքը, գտնում եմ, որ չի կարելի ժողովրդին առնել: Կարող է ցուցակներ են մարդիկ հավաքում, չի նշանակում, որ հավաքում են ընտրակաշառք բաժանելու համար: Ոչ մեկի կողմից ես չեմ հավատում, դրանք ուղղակի խոսակցություններ են: Ես չեմ կարա ասեմ, որ նման բան կա: Մենք լավ հարաբերության մեջ ենք: Ես ժողովրդի հետ եմ աշխատում: Մենք հանգիստ մեզ համար քայլում ենք, զրուցում ենք, փորձում ենք բացատրել, որ մեր երկիրն առաջ ա գնալու 100%–ով:

– Պարոն Երիցյան, ժամանակ առաջ, երբ Դուք Ձեր բիզնեսների մի մասը վաճառում էիք Սիլվա Համբարձումյանին, նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եք Մոնումենտի Ձեր տունը վաճառել, ասվում է, որ խնդիրների արդյունքում գումարի մի զգալի մասը դեռ չի տվել ոստիկանապետը:

– Նման բան չի եղել: Սուտ խոսակցություններ են: Այդ տունը ես իմ ուզած գումարով եմ վաճառել, մենք վաճառել ենք ուրիշ մարդու, նրանք էլ վաճառել են: Սիլվա Համբարձումյանին կարաք հարցնեք՝ ինձնից տուն գնե՞լ ա, կամ ինչ–որ բիզնես վերցրե՞լ ա: Կամ եթե կադաստրից պահանջեք, կտեսնեք, որ նման բա չի եղել:

– Ասել է թե՝ Դուք Վլադիմիր Գասպարյանի հետ պարտք ու պահաջ չունե՞ք:

– Նման բան չի կարա լինի, չի եղել, չի էլ լինի: Մենք Վլադիմիր Գասպարյանի հետ հին ընկերներ ենք, երկար տարվա:

– Տեղեկություն կա նաև, որ Ձեր ընկերներից «Ունիվերսամ Ավանի» սեփականատեր, գործարար Աղասի Դանիելյանի անունով եք վարկ վերցրել այդ տան հետ կապված 1,5 մլն դոլարի, չեք փակել ու վերջինս Ձեզ դատի է տվել:

– Ես ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել, աշխատել եմ: Դանիելյան Աղասն էլ իմ ընկերն ա երկար տարվա: Հիմա էլ ընկերություն ենք անում, եթե նման բաներ են խոսում, կարող եք հարցնել Աղասի Դանիելյանից կամ Սիլվա Համբարձումյանից: Ես ոչ մեկի պարտք չեմ եղել ամբողջ կյանքս: Ես ո՞նց կարամ Աղասի Դանիելյանից փող վերցնեմ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: