Ձենդ կտրի, բան ունես ասելու, արի ստեղից ասա․ Էնֆիաջյանը՝ իմքայլականին
Ազգային ժողովի նիստերի դահլիճում խորհրդարանի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ելույթի ժամանակ իրավիճակը սրվեց։ ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, թե զավեշտ է, երբ պատերազմում պարտված իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը։
«Հազարավոր զոհեր ունենք, տարածքներ ենք կորցրել, եւ ոչ մի հարց չենք լուծել»,- ԱԺ ամբիոնից բարկացած ձայնով ասաց Էնֆիաջյանը։
«Իմ քայլը» խմբակցությունից արձագանքեցին՝ ինչի՞ ես գոռում։
«Լավ եմ անում, քիչ ենք անում։ Ձենդ կտրի, բան ունես ասելու, արի ստեղից ասա»,- դիմելով իշխող ուժի պատգամավորներից մեկին, ասաց ԲՀԿ-ական ԱԺ փոխնախագահը։
Առավել՝այստեղ