Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
Общество

«Ես իրենից երբեք չեմ նեղանա, ինքը հայրենիքի մեջ գուցե ինձ, մեր որդուն տեսավ». հետախույզ Թաթուլի կինը՝ հերոս ամուսնու մասին

«Շատ խառն եմ, չզանգես. անջատելու եմ հեռախոսս, երբ կարողանամ, կկապնվեմ հետդ: Քեզ իմ կյանքից շատ եմ սիրում: Մոնթեին իմ տղա կմեծացնես: Սիրում եմ ձեզ». սա արցախյան պատերազմում զոհված հետախույզ Թաթուլ Հակոբյանի վերջին հաղորդագրությունն է կնոջը՝ Անահիտ Ալեքսանյանին:

Թաթուլ Տիգրանի Հակոբյանը ծնվել է 1994 թ. հուլիսի 9-ին ՌԴ-ում, այնուհետև տեղափոխվել Կոտայքի մարզ, Հրազդան քաղաք։

Թաթուլը հետախույզ էր, ծառայում էր հատուկ ջոկատում, կատարում հատուկ և կարևոր նշանակության հանձնարարություններ:

Պատերազմի ժամանակ Ջրականի՝ Ջաբրայիլի ու սահմանապահ զորքերի դիրքերն է պահել: Թաթուլը փայլուն կերպով կատարել է իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր՝ ոչնչացնելով հակառակորդի տասնյակ զինտեխնիկա, ինչպես նաև մարդուժ:

Պարտադիր ժամկետային ծառայությունից հետո որոշել էր կյանքը նվիրել հայրենիքին և ծառայել նրան մինչև վերջին շունչը: Հրազդանցի հետախույզը զոհվել է հոկտեմբերի 19-ին՝ փրկելով տասնյակ զինվորների կյանքեր:

26-ամյա հետախույզը մասնակցել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմին և տավուշյան մարտերին, իսկ 2019թ. մեկնել է Սիրիա՝ որպես խաղաղապահ։

«Որտեղ իրավիճակը վատ լիներ, Թաթուլն այդտեղ էր, բայց հիմնականում Ջաբրայիլում է եղել: Պատերազմի ժամանակ տակտիկական նահանջ են տվել, խաբելով շրջափակել են թշնամուն՝ ոչնչացնելով հակառակորդի 200 զինծառայողների: Թաթուլին ընկերներն ու ծառայակիցները սպարապետ էին ասում…

Նա համարձակ էր, սիրում էր ռիսկային ցանկացած բան: Նվիրվող էր չափից դուրս, բայց այդ նվիրմանը հասնելու համար համոզված պիտի լիներ, որ չի սխալվել: Սիրում էր մարդկանց և յուրաքանչյուրի մեջ մի լավ բան գտնում էր: Ներողամիտ էր և հավատարիմ, բայց երբ խոսքը վերաբերում էր հայրենիքին, մոռանում էր ամեն ինչ ու ամենքին:

Աշխատանքի մեջ դժվարություններից չընկճվելը, համբերատար կերպով այդ դժվարությունները հաղթահարելը, ճշմարտասիրությունը, ճարպկությունը, անկաշառ ու նվիրված աշխատանքը, չընդհատվող և լարված աշխատասիրությունը՝ Թաթուլի սկզբունքներից էին»,-պատմում է Անահիտը:

«Թաթուլը բացարձակ վախ չուներ. հաճախ կատակում էի՝ ասելով, որ ինքը վտանգավոր է, նա էլ պատասխանում էր, որ վտանգավորի հետ միշտ անվտանգ է: Իմ ուժն էր. ուժ, որ չափեր չուներ, ու իրոք նրա հետ միշտ անվտանգ էր: Ինքն իրեն անմահ էր կոչում. երկու անգամ հրաշքով ողջ է մնացել. զրահաբաճկոնը հագին և վրան եղած ամեն ինչ պայթել էր, իրեն ոչինչ չէր եղել, երկրորդ անգամ ասում են՝ տանկի խփելուց 2-3մ օդ է բարձրացել, վազել են՝ մտածելով, թե անհնար է, որ ողջ լինի: Ընկերները պատմում են՝ երբ ուշքի են բերել, վեր է կացել, թափ տվել իրեն ու ասել՝ ինչ եք վախեցել, գնացինք գործի: Ասել են՝ գնա պառկի, ասել է՝ ինձ բան չի լինի, ինչ պառկել, ես դեռ անելու շատ բան ունեմ:

Պատրաստ էր օգնել բոլորին, օրվա ցանկացած ժամի, նույնիսկ երբ օրերով տուն չգալուց հետո հետ էր վերադառնում ծանր աշխատանքից՝ անկողնուն կարոտած, գիշերվա ժամերին զանգում էին, մոռանում էր իրեն, կարծես տագնապ էր ստացել, նորից մի րոպեում հագնվում ու դուրս էր գալիս տանից, որ օգնության հասներ, և այդ դեպքերը շատ-շատ էին լինում:

Թաթուլը փորձում էր միշտ ճիշտ ապրել (ինչպես ինքն էր միշտ ասում) ու երբեմն պարտադրում էր ճիշտ ապրել կողքիններին»,- նշում է հերոս հետախույզի կինը՝ Անահիտ Ալեքսանյանը:

Նա պատմում է, որ ամուսինը հզոր կամքի ուժ ուներ և եթե մի բան մտածում էր, հասնում էր դրան՝ ինչ գնով լիներ. շատ նպատակասլաց էր: «Ինքը բոլորի հետ ու բոլորի համար ապրում էր, ժպտում, բայց իր հոգսը միայն իրենն էր, ու ինձ էլ էր այդպես սովորեցնում: Ասում էր՝ մարդկանց խնդիրները այնքան շատ են, քո խնդիրն էլ մի բարդիր, քոնը քոնն է և պիտի քո մեջ պահես»:

«Հոկտեմբերի 19-ին կարևոր առաջադրանք էր իրականացնելու: Ինձ հաղորդագրություն էր ուղարկել, որից հետո չկարողացա հետը կապ հաստատել: Առաջադրանքը եղել է պատերազմի ընթացքում ամենաբարդը, և ասվել էր, որ 99%ով հնարավոր է հետ չգային, և առաջադրանքը չի եղել հրաման, ասել են՝ ով է պատրաստ կամավոր գնալ՝ շեշտելով վտանգի լրջությունը:

Դեպքից մի քանի օր առաջ զինակից ընկերոջը մարտական դանակ է տվել և խնդրել, որ եթե իր հետ մի բան պատահի, փոխանցի իր տղային… Իմ հրամանատարը ասել է, որ պահեմ դանակը մինչև Մոնթեիս մեծանալը, և երբ մեծանա, տամ տղայիս: Թաթուլը ասել է՝ իմ տղան խելացի է, կհասկանա, թե ինչ պիտի անի այդ դանակը:

Ոչ ոք չգիտեր՝ ով է Թաթուլը, ինչ հոգատար ամուսին էր և ինչ ուշադիր հայր էր իր տղայի համար, բոլորին խիստ թվացող իմ Թաթը մեր որդու հետ խաղում էր ժամերով, գժվում էր Մոնթեի համար, իսկ ես ժամերով ժպիտով նայում էի նրանց (չափից դուրս երջանիկ էի նրա հետ)»,- պատմում է Անահիտը:

Թաթուլ Հակոբյանի կինն ասում է, որ նեղացած չէ ամուսնուց, որ հայրենիքն ամեն ինչից շատ էր սիրում. «Ես իրենից երբեք չեմ նեղանա, ինքը հայրենիքի մեջ գուցե ինձ, մեր որդուն տեսավ… Ցավիս խորքից էլ ես հարգում եմ Թաթիս որոշումը»:

 Առավել՝այստեղ