Վաղաժամկետ ընտրություններ պետք է լինեն. Արմեն Սարգսյան
«...Վաղաժամկետ ընտրություններ պետք է լինեն: Ընտրությունները 2 տարի առաջ են եղել. 2 տարի առաջվա Հայաստանը և այսօրվա Հայաստանը տարբեր են.
...
Ճգնաժամը չի որոշվում փողոցում մարդկանց քանակով: Կարծում եմ՝ Հայաստանում մենք ունենք իրապես խորը ճգնաժամ, և թե ինչու փողոցում 100 կամ 200 հազար մարդ չկա, պարզ վերլուծությամբ կարող ենք հասկանալ: Սակայն ունենք ճգնաժամ ոչ միայն Հայաստանում. ընդհանրապես, ողջ հայ ժողովրդի համար բարոյահոգեբանական խորը կորստի ճգնաժամ է: Դա կա ցանկացած հայի մոտ, և ինքներդ համոզվեցիք նաև Հորդանանում, նույնն է նաև Մոսկվայում, Կալիֆորնիայում: Ունենք տնտեսական և քաղաքական ճգնաժամ».
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյան