Ռուսաստանի հայերի միությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Ռուսաստանի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
ՌԴ Հայերի միությունը առաջարկում է`
- Սահմանադրական ճանապարհով ընտրել նոր վարչապետ և ձևավորել ճգնաժամային կառավարություն
- Վարչապետ ընտրել այն քաղաքական առաջնորդին, որը ունի ճգնաժամից երկիրը դուրս բերելու հստակ տեսլական
- Այնուհետև մեկ տարի անց կազմակերպել արտահերթ ընտրություններ
- Վերացնել «սեւ-սպիտակ» տարանջատումները
Հիշեցնենք, որ այսօր սփյուռքի 20-ից ավել կազմակերպություններ հրապարակել են բաց նամակ, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը