Պատգամավորի օգնականը ինքնասպան է եղել դստեր գերեզմանի մոտ
Քննչական կոմիտեի մոսկովյան վարչությունը սկսել է ստուգումներ 1974 թ ծնված տղամարդու մարմնի հայտնաբերման փաստով, որը նախնական տեղեկություններով ինքնասպան էր եղել։
Քննչական կոմիտեի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել էր, որ տղամարդու մարմնի մոտ գտել են պնեւմատիկ ատրճանակ ու երկտող, որում տղամարդը խնդրում է ոչ մեկին չմեղադրել իր մահվան մեջ։ Մարմինը հայտնաբերվել է մարտի 24-ին՝ հանգուցյալի դստեր գերեզմանի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հանգուցյալլը, որի անունը չեն հայտնում, առկա տվյալներով, եղել է «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Դենիս Մոսկվինի օգնականը։ Տղամարդը ծանր ապրումներ ուներ մի քանի ամիս առաջ մահացած դստեր կորստի կապակցությամբ։
Նրա մարմինը գտել են Կոտլյակովսկյան գերեզմանոցում, որը գտնվում է Մոսկվայի Հարավային վարչական շրջանում, Ցարիցինո թաղամասում։