Ղարաբաղի հակամարտության կողմերը փոխանակվել են 200 զոհերի մարմիններով. ԿԽՄԿ նախագահ
ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը փոխանակվել են 200 զոհերի մարմիններով:
Նրա խոսքերով, կազմակերպության առաջնահերթություններից է տեղահանվածներին օգնելը, զոհերի մարմինները հայտնաբերելը, ինչպես նաև գերիներին այցելելն ու հնարավոր բանակցությունները փոխանակում իրականացնելու համար:
Նշենք, որ այսօր Մաուրերը հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: