Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է. Վիճակը ծայրահեղ ծանր է
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը մի քանի օր է՝ կորոնավիրուսային ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:
«Հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին մեզ հետ զրույցում Սարգսյանի առողջական իրավիճակի վերաբերյալ փոխանցեց հետեւյալը․
«Տիկին Սարգսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»։ Մեր հարցին, թե արդյոք միացված է արհեստական շնչառական ապարատին, պարոն Գնունին պատասխանեց, որ չի կարող նման տեղեկատվություն տրամադրել»,-գրել է լրատվամիջոցը: