Շիրակ, Լուլու, Արարատ Միրզոյան, եկել էիք մեր Ազգային ժողով, մեզ վրա մատ էիք թափ տալիս. Արցախի ԱԺ պատգամավոր
44 օր ես Ստեփանակերտում նստած սպասում էի, որ դու խելքի կգաս, որ չես ծախի մեզ ու մեր հայրենիքը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը։
«Ուզում եմ դիմել քեզ Նիկոլ։ 44 օր ես Ստեփանակերտում նստած սպասում էի, որ դու խելքի կգաս, որ չես ծախի մեզ ու մեր հայրենիքը։ Դու դարձի չեկար, դու ծախեցիր։ Մենք ժամանակ չունենք, մեզ մոտ ժամերի խնդիր է, հեռացիր, թող փրկենք իմ երկիրը, մեր պետականությունը։ Իմ քայլականի Շիրակ, Լուլու, Արարատ Միրզոյան, եկել էիք մեր Ազգային ժողով, մեզ վրա մատ էիք թափ տալիս։ Եկել էիք իմ գործընկերոջ երեխու, որը մոխիր էր դարձել, ասում էիք՝ պետությունը կիսում է քո ցավը. ուր ես, արի կիսի, արի գոնե մեր շիրիմները փրկի»,- ասաց Հակոբյանը։
Պատգամավորը պատմեց, որ դիրքերում կան մարդիկ, որոնք չեն լքելու իրենց դիրքը. «Այս 5 հազար զոհերի արյունն է քո վրա մնալու Նիկոլ։ Ոչ մեկ քեզ չի վնասի, արի ղզիկ»։