Շուշին ադրբեջանական վերահսկողության տակ է․ Դավիթ Բաբայան
Շուշին ադրբեջանական վերահսկողույան տակ է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Հարցին, թե այսինքն մեր ուժերն ամբողջությամբ հետ են քաշվել Շուշիից՝ Բաբայանն ասաց, որ ավելին չի կարող ասել։ «Վիճակներս վիճակ չէ հասկացեք»։
Ավելի վաղ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել էր․ «Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս: Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված… Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի»։