Պատերազմող երկրում ամուր թիկունք ունենալուն է նպաստում տնտեսության աճը, իսկ այդ շղթայի անբաժան բաղադրիչը գովազդն է
Պատերազմն արմատապես փոխել է մեր կյանքի բոլոր ոլորտները: Ինչպես ռազմադաշտում, այնպես էլ թիկունքում և հատկապես տնտեսական ոլորտում գրեթե հավասարապես կարևոր է ստեղծված իրավիճակին ճիշտ ու խելամիտ արձագանքելը: Տնտեսական զարգացման կարևորագույն գործիքներից է գովազդը: Բազմաթիվ ընկերություններ դադարեցրել են գովազդային գործունեությունը՝ ելնելով «ամոթ է» կամ «ժամանակը չէ» մոտեցումներից, սակայն նման գործելաոճը չի կարող ապահովել այն ամուր թիկունքը, որն ավելի քան երբևէ անհրաժեշտ է տվյալ իրավիճակում։
Պատերազմող երկրում տնտեսության աճն է նպաստում ամուր թիկունք ունենալուն։ Իսկ տնտեսության ընդհանուր շրջանառության ապահովման գործում իր ուրույն դերն ու նշանակությունն ունի գովազդը․ ընկերությունները պետք է գովազդվեն, որպեսզի կարողանան ապահովել իրենց բնականոն գործունեությունը։
Ռազմական դրության հաստատման պահից մինչ օրս գովազդային շուկան զգալի փոփոխությունների ենթարկվեց։ Շատ ընկերություններ անմիջապես հայտարարեցին գովազդային ակտիվության դադարի մասին:
Մարդկանց համար թարմ ու հավաստի լրատվությունը թերևս շարունակում է մնալ ամենապահանջված ապրանքը։ Այսօր մեդիա ընկերությունների հիմնական մասն աշխատում է 24/7 ռեժիմով։ Այդ ծանրաբեռնվածությունը որոշ լրատվամիջոցների համար էականորեն գերազանցում է աշխատանքային նախապատերազմյան շրջանի տեմպին: Մեդիա դաշտն այն հիմնական հարթակն է, որտեղ տեղադրվում է գովազդը։
Մանրամասները՝ տեսանյութում։