Ալիև․ Բաքուն պատրաստ է դադարեցնել պատերազմը, եթե․․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է դադարեցնել պատերազմը Ղարաբաղում՝ պայմանով, որ Հայաստանը զորքերը դուրս բերի «օկուպացված տարածքներից»:
«Որքան շուտ ավարտվի պատերազմը, այնքան լավ կլինի։ Ես բազմիցս ասել եմ և կարող եմ ևս մեկ անգամ կրկնել, որ եթե Հայաստանի վարչապետը պարտավորություն վերցնի ազատելու մնացած տարածքները, ապա մենք պատրաստ ենք կանգ առնել այսօր։ Առայժմ նա նման պարտավորություններ չի ստանձնել»,- ասել է Ալիևը իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում։
Խոսելով փոխզիջումների մասին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Երևանի փոխզիջումը պետք է լինի «բոլոր գրավյալ տարածքների լիակատար ազատագրումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և դրանց հիմնական սկզբունքների կատարմանը համապատասխան»:
«Հիմնարար սկզբունքներում ասվում է, որ սկզբում պետք է ազատվեն հինգ շրջանները, իսկ հետո՝ երկուսը։ Մենք արդեն միակողմանիորեն ազատագրել ենք չորս շրջան։ Դրա համար էլ նա (Փաշինյանը – խմբ.) պետք է ասի, որ զորքերը պետք է դուրս բերվեն օկուպացիայի տակ մնացած Աղդամի, Քելբաջարի, Լաչինի շրջաններից։ Բայց նա նման հայտարարություն չի անում։ Դա ցույց է տալիս, որ նա չի ցանկանում պատերազմի դադարեցում»,- ամփոփել է Ալիև