Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-Армения
uncategorized

Լեգիտիմության փակուղին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

1995 թվականի խորհրդարանական ընտրություններից մինչ օրս տեղի ունեցած բոլոր ընտրություններն ու հանրաքվեներն ունեցել են լեգիտիմության մեծ պակաս՝ կապված տարատեսակ ընտրակեղծիքների հետ։ Սակայն միևնույն ժամանակ այս բոլոր ընտրությունների կեղծվածությունն ունեցել է ապացուցողականության պակաս և արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը՝ մասնավորապես ընդդիմադիր ուժերը հայտարարել են կեղծ ընտրությունների մասին, սակայն այդ հայտարարությունները, որպես կանոն, փակուղի են տարել ընդհանուր քաղաքական դաշտի ընդդիմադիր դիսկուրսը։

Խնդիրն այն է, որ անկախ ընդդիմության հայտարարություններից Հայաստանում ձևավորվել է իշխանություն, որի սահմանած խաղի կանոններով էլ առաջնորդվել են քաղաքական ուժերը՝ շարունակելով ապօրինի իշխանության, ավազակապետության և այլ բաների մասին։ Հենց այս մոտեցումն էլ արդյունքում դարձավ կազուսային, քանի որ մասնակցել է ապօրինի իշխանության կազմակերպած որևէ միջոցառման՝ խորհրդարանական քննարկումից մինչև համապետական ընտրություններ, նշանակում է լեգիտիմացնել ստեղծված քաղաքական իրողությունները։ Նման պայմաններում հայաստանյան ընդդիմադիր ուժերը, կարծես թե, ունեին երկու ելք՝ կամ ընդունել կատարվածը որպես իրողություն, կամ պարզապես բոյկոտել ցանկացած գործընթաց՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից մինչև որևէ ուղղակի և անուղղակի շփում գործող իշխանության հետ։

Սակայն, որպես կանոն, մեր ուժերը շարունակել են խաղը որպես ընդդիմություն և միաժամանակ հայտարարել ավազակապետական համակարգի մասին։ Այս մոտեցումն ինքնին փակուղային է, քանի որ արգելքներ է սահմանում գործող իշխանությունից պահանջների համար, քանի որ եթե իշխանությանը համարում ես չընտրված, կորցնում ես նրանից պահանջելու բնական իրավունքը, եթե սահմանադրական հանրաքվեն համարում ես կեղծված՝ պետք է հրաժարվես խաղալ այդ Սահմանադրության կանոններով ցանկացած խաղ։ Հենց այստեղ է, որ սկսվում է ընդդիմության թուլացումը, քանի որ հանրային տպավորություն է ստեղծվել, որ ընդդիմադիր լինելը իշխանությանը քննադատելն է կամ, որ ավելի վատ, իշխանությանը հայհոյելը։ Իրականում, սակայն, ընդդիմությունն ընդամենը պետք է պահանջի։

Անգամ ընտրությունների վերահսկման մասին տարիներ շարունակ շրջանառվող խոսակցություններում ինչ–որ տեղ ընդդիմությունը թերացել է, քանի որ խնդիր էր դնում սեփական ուժերով վերահսկել դրանք, սակայն այդպես էլ չէր հաջողում։ Մինչդեռ պետք է կարողանալ այնպես պահանջել, որպեսզի հենց իշխանությունը շահագրգռված լինի այդ վերահսկողությամբ կամ գոնե վերահսկողության արտաքին բնորոշիչներով։

Նման իրավիճակից ծնվում է նաև հանրային անվստահությունը բուն ընդդիմության նկատմամբ, քանի որ լսելով նույն ընդդիմությունից «ապօրինի իշխանություն» եզրույթը, քաղաքացին տեսնում է ապօրինի իշխանության հետ բանակցող ընդդիմադիրի, լսելով Սահմանադրության կեղծվածության մասին, տեսնում է այդ Սահմանադրությամբ շարժվող ընդդիմադիրի։ Բնականաբար, քաղաքացին ամենաքիչը սկսում է կասկածել և՛ ընդդիմադիրին, և՛ ընդհանրապես տեղի ունեցող գործընթացներին, որոնց այդպես էլ չի ուզում որևէ մասնակցություն ունենալ։ Թերևս հենց այս մոտեցումը պետք է փոխվի իշխանության նկատմամբ, որպեսզի ապրիլի 2–ից հետո հերթական անգամ մենք չլսենք կեղծված ընտրությունների և ապօրինի իշխանության մասին և տեսնենք, որ ընդդիմությունն օգտագործում է լեգիտիմության պակաս ունեցող ընտրական գործընթացը (եթե, իհարկե, նման իրադրություն արձանագրվի) թեկուզ և պակաս լեգիտիմություն ունեցող իշխանության առաջ ավելի մեծ պահանջներ դնելու համար։

Իսկ նույն լեգիտիմության պակաս ունեցող իշխանությունն էլ ավելի շահագրգռված կլինի կատարել այդ պահանջները։ Մյուս կողմից՝ հայաստանյան իրականության մեջ հարաբերակցությանը հասնելը շատ դժվար է, քանի որ երբեմն հնարավոր չէ հասկանալ որ ընդդիմությունն է ընդդիմություն, որը՝ նախագիծ։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: