Արամյանը հայ թոշակառուներին ուղղորդում է Ռուսաստան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նախօրեի ասուլիսի ժամանակ ոչ միայն ընդդեմ քարոզարշավ է իրականացրել ոչ ՀՀԿ-ական դաշինքների դեմ՝ անիրատեսական հայտարարելով դրանց նախընտրական ծրագրերում ներկայացված սոցիալական խնդիրների լուծման քայլերը, այլև որոշել է Հայաստանի թոշակառուներին սփոփել՝ հավաստելով, որ չնայած իրենք թոշակների ավելացում չեն նախատեսել, «ՌԴ-ի և Ղազախստանի հետ թոշակների համեմատության դեպքում Հայաստանը հաղթող է», քանի որ ՌԴ-ում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3 անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշը, իսկ Ղազախստանինը` մոտ 2,5 անգամ: Ասել է թե՝ ՀՀ թոշակառուները պետք է խիստ գոհ լինեն կառավարությունից՝ չնչին թոշակ ստանալու համար: Թե որ հարցում է Հայաստանը «հաղթող», դժվար է պատկերացնել, քանի որ ամբողջ Հայաստանում թոշակառուների ռուսաֆիկացիա է գնում ու ցանկացած ՀՀ քաղաքացի գիտի, որ իր բարեկամն ու հարևանը հնարավորության դեպքում դառնում են ՌԴ քաղաքացի՝ ռուսական թոշակ ստանալու համար:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: