Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old Yerevan
uncategorized

Չի կարելի կակտուսի ծառից խնձորի ակնկալիք ունենալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է պատմաբան Գևորգ Յազճյանը

– Պարոն Յազճյան, այս ընտրություններն ի՞նչ կտան մեզ, մեր երկրին: Կվերացնե՞ն առկա պրոբլեմները:

– Ես հույսեր չունեմ: Կլինեն ընդամենը փոքր փոխատեղումներ: Բայց «2+3»–ը կամ «3+2»–ը նույն թիվն է անում:

– Իրավիճակ չի՞ փոխվի: Կամ ո՞րն է ելքը, եթե ոչ ընտրություններն են:

– Եթե ասեմ, ինձ կմեղադրեն Քրեական օրենսգրքով:

– Իսկ ի՞նչն է հիմք ծառայում Ձեր այդ հոռետեսության համար:

– Չե՞նք տեսնում, ի՞նչ է, թե ովքեր են մեջտեղում: Իսկ կարելի՞ է կակտուսի ծառից խնձորի ակնկալիք ունենալ: Այլ բան, եթե վայրի տանձենի լիներ. կպատվաստեին ու քաղցրահամ տանձ կստանային: Սրանք կակտուս են, այն էլ` անպտուղ կակտուսի թփեր: Այնպես որ, ես իրատես եմ, հոռետես չեմ:

– Լա՛վ, այսքան ուժերի մեջ չկա՞ որևէ ուժ, որին համակրեք, որը Ձեզ վստահություն ներշնչի:

– Առայժմ չկա: Որոշ չափով կարող է ներշնչել Զարուհի Փոստանջյանի նոր կազմավորվող կուսակցությունը: Նրա մեջ տեսնում եմ անկեղծություն, խիզախություն, որոշակի դրական հատկանիշներ: Բայց, դե, այն նոր է կազմավորվում և հասկանալի է, որ պետք է ահագին խոչ ու խութեր հաղթահարի: Ու հատկապես բացահայտի ներդրված լրտեսներին, գործակալներին, ներսից ռումբ պայթեցնողներին: Շատ դժվար գործ է դա:

– Զարուհի Փոստանջյանի կարգախոսն է «Դեպի Արարատ»: Այն մի քիչ չափազանցված, ոչ իրատեսական մոտեցում չէ՞ այս պահին:

– Ոչ միայն հնարավոր է մինչև Արարատ գնալը, այլ հնարավոր է մինչև արևմտյան Եփրատ հասնելն էլ: Ես այդ ամենը համարում եմ իրատեսական: Միայն թե պետք է լինել անկեղծ, մաքրվել և նոր միայն գնալ այդ ուղղությամբ:
Մենք շատ հնարավորություններ ու կարողություններ ունենք, պարզապես դրանք անհրաժեշտ չափով չեն ներդրվում: Կամ ներդրվում են օտարի համար: Կամ ներդրվում են ի չարս. դա էլ կա:

– Այսինքն` Դուք լյուստրացիայի կողմնակից եք:

– Միանշանակ: Բոլորը, բոլորն առանց բացառության պետք է բացահայտվեն: Պետք է իմանանք, թե` ով ով է: Բայց դա, իհարկե, ոչ նրա համար, որ վհուկների որս անենք: Վհուկների որսը չպետք է լինի նպատակը:
Պարզապես այդ արարածների անունները հայտնաբերվելուց հետո, երբ ժողովուրդը կիմանա, թե նրանք ովքեր են, ում են ծառայել, երբ են ծառայել և ինչպես են ծառայել, պետք է գնան ու զբաղվեն իրենց սովորական աշխատանքով: Երբեք չզբաղեցնեն ղեկավար դիրքեր որևէ ոլորտում: Ոչ միայն քաղաքական ոլորտի մասին է խոսքը, նաև` գիտության, մշակույթի տնտեսության և այլն:

– Իսկ հնարավոր չէ՞, որ մարդը ժամանակին աշխատել է այլ երկրների հատուկ ծառայությունների համար, բայց այսօր իրավիճակն այլ է, և կարող է ազնվորեն ծառայել սեփական երկրին:

– Ես նման մարդկանց ճանաչում եմ, որոնց հետ էլ ունեմ շատ սիրալիր հարաբերություններ, բայց նրանք զղջացել են իրենց արածների համար: Հասկանալի է, ի պաշտոնե պետք է այդպես անեին ու այդպես են արել:
Հենց այս զղջումը ես չեմ տեսնում ներկայում ղեկավար դիրքերում գտնվող նախկին գործակալների մոտ: Իհարկե, նրանք եղել են պաշտոնյա ժամանակին ու պետք է կատարեին իրենց պաշտոնեական պարտավորությունները: Խոսքն այս դեպքում զղջման մասին է:
Իսկ զղջալը շատ մեծ առաքինություն է, և դիմացինն էլ պետք է ներել իմանա: Դրա համար եմ ասում` ոչ թե վհուկների որս, այլ` այդ մարդիկ ինքնակամ իրենց մեկուսացնեն ղեկավար դիրքերից:
Որովհետև այսօր օտար պետությունները շատ լավ գիտեն, թե ովքեր են եղել իրենց գործակալները: Հաճախ կարող են նրանց շանտաժի ենթարկել, և նրանք ստիպված են լինելու զիջել շատ–շատ հարցերում:

– Իսկ ի՞նչ է մնում մեզ. մենք մեր հույսը դնենք միայն եկո՞ղ սերնդի վրա:

– Ինչու միայն` եկող, ներկա սերնդի վրա էլ պետք է դնենք: Պարզապես այսօր իշխում են անտաղանդները: Եվ այդպես է բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտության և այլն:
Քծնելը, շողոքորթելը, ստելը, կեղծելն են դարձել առաջընթացի համար անհրաժեշտ պայմանները: Եվ ոչ թե աշխատասիրությունը, հայրենասիրությունը, բանիմացությունը:
Այնպես որ, այո՛, լավերը կան: Մենք ճանաչում ենք այդպիսի երիտասարդների, ովքեր կմեռնեն, բայց երկրից չեն հեռանա: Պարզապես այդպիսիներին առիթ պետք է տրվի, որպեսզի դրսևորվեն: Իսկ դրա համար երկրում պետք է լինի նորմալ իշխանություն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: