Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old Yerevan
uncategorized

Կամ ծառայում ես Աստծուն, կամ ծառայում ես մամոնային. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ՀԱԿ–ՀԺԿ դաշինքի ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու Նարեկ Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, ընդհանուր առմամբ այսօր քաղաքական մեր դաշտն ինչպիսի՞ նկարագիր ունի ըստ Ձեզ:

– Ունի քրեական նկարագիր: Իշխանությունը զավթված է: Այն զավթվել է հոկտեմբերի 27–ի և մարտի 1–ի ահաբեկչությունների հետևանքով: Դրանք պետական հեղաշրջումներ էին: Այդ իսկ պատճառով քաղաքական դաշտ գոյություն չունի: Գոյություն ունի քրեական խումբ, որը զավթել է իշխանությունը և բռնի միջոցներով անընդհատ փորձում է վերարտադրվել:

– Բայց դրանցից հետո եղել են մի քանի ընտրություններ. արդյոք չե՞ն չեզոքացվել ահաբեկչությունների ազդեցությունները: Ինչ–որ բան չի՞ փոխվել դաշտում:

– Ոչ, չի փոխվել:

– Իսկ մեր քաղաքական ուժերն ինչպիսի՞ դերակատարություն ունեն, ի՞նչ են անում այդ դաշտում:

– Գոյություն ունի մի ուժ` անունը ՀԱԿ–ՀԺԿ դաշինք, որն իր գոյության ողջ ընթացքում փորձել է կանխել ընտրակեղծիքները, համախմբել ժողովրդին և վերացնել հոկտեմբերի 27–ի և մարտի 1–ի հետևանքները: Այսինքն` ստիպել իշխանություններին կամ կատարել արդար ընտրություններ, կամ ժողովրդական ճնշման միջոցով ազատվել նրանցից` իշխանություններից:
Այն ընթացել է փոփոխական հաջողություններով: Պիկեր են գրանցվել 2008 և 2011 թվականներին: Առայժմ չի հաջողվել հասնել վերջնական նպատակին: Բայց առաջիկայում կհաջողվի:

– Իսկ մյուս ուժերը դերակատարություն չե՞ն ունեցել քաղաքական դաշտի մաքրման, ձևավորման առումով: Ի վերջո այսօր մենք ունենք քաղաքական 9 ուժեր, որոնք մասնակցում են համապետական ընտրություններին:

– 9–ից 5–ը մարտի 1–ի պատասխանատուներն են: Այս թալանի, այս աղետի հեղինակներն են:

– Փաստորեն, կարելի է ասել, որ դուք քաղաքական ողջ դաշտը բաժանում եք սև ու սպիտակի:

– Քաղաքական առումով բոլոր բռնի երկրներում քաղաքական դաշտը միշտ սև ու սպիտակ է: Իշխանություններն են, որ ցանկանում են սև ու սպիտակ դաշտը բաժանել գույների: Իսկ իրականությունն այն է, որ նման երկրներում կամ դու ծառայում ես Աստծուն, կամ ծառայում ես մամոնային: Հնարավոր չէ ծառայել երկուսին միաժամանակ: Կամ դու գնում ես արդարության ճանապարհով, ուրեմն` դեմ ես իշխանություններին: Կամ ստանում ես կերակրատաշտի քո բաժինը և համագործակցում ես նրանց հետ, օգնում ես, որպեսզի շարունակեն իշխանավարել:

– Այսպե՞ս ձևակերպենք` մեր պարագայում մի կողմում Հայ Ազգային Կոնգրեսն է, իսկ մյուսում` մնացած բոլոր ուժերը:

– Ոչ: Մի կողմում մարդիկ են, որոնք պայքարում են հանուն արդարության, մյուս կողմում այն մարդիկ են, որոնք չեն պայքարում հանուն արդարության: Կան ուժեր, որոնք քաղաքական էլ չեն, ասենք` քաղաքացիական են, բայց իրենք նույնպես պայմանական ասած` սպիտակ ուժի մեջ են:
Այնպես որ, դաշտը միայն քաղաքական չէ: Քանի որ քրեական տարրերն են իշխում, ապա զուտ քաղաքական գործողությունները միակը չեն երկիրը ոտքի կանգնեցնելու հարցում: Օրինակ, եթե լինի համաժողովրդական շարժում, նրանում կներգրավվեն ապաքաղաքական ուժեր նույնպես:

– Իսկ, մենք ի՞նչ ճանապարհով կարող ենք հաղթահարել այս արգելապատնեշը:

– Դա ամենահեշտ հարցն է, որովհետև բազմաթիվ երկրներ անցել են այդ ճանապարհը: Միակն է` ժողովրդի համախմբում: Այլ ճանապարհ գոյություն չունի: Եթե, իհարկե, դու ուզում ես կառուցել ժողովրդավար երկիր:

– Իսկ ընտրությունների հետ ի՞նչ հույսեր եք կապում:

– Ընտրություններն անհրաժեշտ են, բայց` ոչ բավարար: Ընտրությունները շանս են մարդկանց հետ խոսելու և իշխանություններին թույլ չտալու, որ կեղծիքներ անեն: Կամ` հնարավորինս նվազագույնի հասցնել կեղծիքները:

– Ներկա այս ընտրություննե՞րից ինչ սպասելիքներ ունեք:

– Ես ունեմ մի նպատակ` խոսել ժողովրդի հետ, նրան ասել իրականության մասին, համոզել, որ Հայաստանն ապագա ունի: Եվ որ մեր երկրի ներուժը սպառված չէ, որ հնարավոր է կառուցել այն երկիրը, որը մենք ուզում ենք: Դրա համար անհրաժեշտ է հավատալ սեփական ուժերին, համախմբվել և ոչ մի դեպքում չընկրկել:

– Այսինքն` միայն քարոզչական նպատակներից ելնելո՞վ եք դուք մասնակցում ընտրություններին: Ուրիշ հույսեր չե՞ք կապում դրա հետ:

– Ընտրությունը քարոզչություն է: Ընտրության ժամանակ մարդիկ խոստումներ են տալիս, ասում են, եթե իշխանության գան, ինչ կանեն: Եվ իրենք ավելի արժանի են իշխանություն լինելու, քան ուրիշները:

– Որևէ քաղաքական արդյունք չե՞ք ակնկալում այս ընտրություններից:

– Իհարկե, ակնկալում ենք: Այդ արդյունքը պարտադիր չէ, որ լինի բացարձակ արդար ընտրության տեսքով: Բացարձակ առումով արդար ընտրություն գոյություն չունի: Մի՞թե քաղաքական արդյունք չի լինի, երբ ժողովրդի զգալի մասը սկսի հավատալ իր ապագային, երբ անգամ կեղծված ընտրությունների արդյունքում ընդդիմությունն այնքան ձայն հավաքի, որ հնարավորություն ունենա իշխանափոխության քաղաքական հայտ ներկայացնել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: