Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old Yerevan
Политика

Արվեստագետների աշխատավարձերի բարձրացում, պատմամշակութային կոթողների վերականգնում. ապագա պատգամավորների խոստումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դրանց մասնակցող բոլոր քաղաքական ուժերն ունեն իրենց ծրագրային տեսլականները։ Թե որ կուսակցության կամ դաշինքի ծրագրում մշակույթին առնչվող ինչպիսի առաջարկներ կան, փորձել է պարզել «Փաստը»։
«Ծառուկյան» դաշինքը մտադիր է առաջիկա 10 տարիներին վերականգնել ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային բոլոր կոթողները` սահմանելով դրանց առաջնահերթությունները: Միաժամանակ բացառիկ ծրագրերի ներդրմամբ՝ ձեռնարկել Արևմտյան Հայաստանում հայկական պատմա–մշակութային կոթողները վերականգնելու և պահպանելու նախագծեր:
Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը նախատեսում է մարզերում մշակույթի համաչափ զարգացման խնդիրների լուծման համար իրականացնել «Մշակույթը մարզերում» ծրագիրը, արդիականացնել ոլորտում դրամաշնորհային ծրագրերի իրականացման և պետական պատվերի տեղադրման մեխանիզմները։ Ինչպես նաև փոխել ժամանակակից հայ գրողներին պետական աջակցության տրամադրման ձևաչափն ու սկզբունքները. աջակցությունը տրամադրել ոչ թե ուղղակիորեն գրքի հրատարակմանը (բացառությամբ առաջին գրքերի և սփյուռքահայ գրականության), այլ գրողի և նրա ստեղծագործության ճանաչելիության բարձրացմանը:
«Հայկական վերածնունդը» իշխանության գալու դեպքում Երևանում և մարզերում մշակութային օջախների պայմանները կբարելավի և ժամանակակից ցանց կձևավորի: «Մշակույթի և սպորտի ոլորտներում ժամանակակից շուկայական մեխանիզմների ձևավորում, օտարերկրյա ներդրումների ապահովում, մասնավորապես կինեմատոգրաֆիայի բնագավառում, որի տարեկան շրջանառությունն աշխարհում կազմում է միլիարդավոր դոլարներ»,– ասված է նրանց նախընտրական ծրագրում:
Կոնգրես–ՀԺԿ դաշինքը գտնում է, որ պետք է բացառել վարչական միջամտությունը ստեղծագործական գործընթացներին և մշակութային քաղաքականության մեջ ապահովել բազմաձև մասնակցության հնարավորություններ։ Ըստ նրանց՝ պետք է պետական հոգածության ներքո պահել ազգային փոքրամասնությունների մշակութային և լեզվական բազմազանությունը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի մշակութային միջավայրի բաղկացուցիչ: Վերացնել պետական արտոնյալ հովանավորչությամբ մշակույթի գործիչների «արժևորումը»։ Հրաժարվել պետության կողմից զանազան տիտղոսներ և կոչումներ շնորհելու պրակտիկայից:
«ՕՐՕ» դաշինքի նախընտրական ծրագրում էլ կարդում ենք, որ հանրակրթական դպրոցներում դասավանդվող հիմնական լեզուն պետք է լինի հայերենը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ գործ ունենք հատուկ օտարերկրացիների համար բացվող կրթական հաստատությունների հետ: Նրանց՝ իշխանության ղեկին լինելու դեպքում պարբերական մամուլն ու գրահրատարակչությունները կազատվեն ավելացված արժեքի հարկից: Վերջինները նաև պատրաստվում են վերականգնել և արդիականացնել համայնքային, առավելապես գյուղական բնակավայրերի մշակույթի տների համակարգը` դրանք դարձնելով ժամանակակից պահանջներին համապատասխանող կենտրոններ և ապահովել դրանց լիարժեք գործունեությունը:
«Ազատ դեմոկրատների» նախընտրական ծրագրի մշակութային հատվածում էլ ասվում է, որ պետք է աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում, 5 տարվա ընթացքում պետություն–մասնավոր հատված համագործակցության ճանապարհով վերականգնել և արդիականացնել համայնքային մշակույթի տները։ Ինչպես և նախորդ դաշինքի նախընտրական ծրագրում էր ասված, «Ազատ դեմոկրատները» նույնպես ցանկանում են դրանք դարձնել ժամանակակից պահանջներին համապատասխանող ու մատաղ սերնդի և երիտասարդության մշակութային կրթության կենտրոններ: «Խթանել մշակութային համագործակցություն հայկական սփյուռք ունեցող և հատկապես ԵՄ անդամ երկրների հետ, օգնելով մեր արվեստագետներին ու մշակութային գործիչներին ավելի լավ ինտեգրվելու եվրոպական ընդարձակ տարածքում, ներկայացնելու հայկական մշակույթը աշխարհում ու նրանց ինքնաիրացման համար բացելով ավելի մեծ հնարավորություններ և հեռանկարներ: Խթանել գրահրատարակչության, թատերական արվեստի ու մյուս ճյուղերի զարգացումը: Բարձրացնել մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը տնտեսական զարգացման տեմպերին համընթաց, նրանց կատարած հայրենանվեր աշխատանքի արժանավույնս գնահատմամբ»,– ասված է կուսակցության նախընտրական ծրագրում:
«ԵԼՔ» դաշինքի, ՀՅԴ և Կոմունիստական կուսակցությունների նախընտրական ծրագրերի էլեկտրոնային տարբերակներում մշակույթին առնչվող առաջարկներ մենք չգտանք։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: