ԱԺ նախագահի կինը 10 միլիոնով հողամաս է գնել, շահաբաժինն էլ գերազանցում է 23 միլիոնը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կինը նախորդ տարի ավելի քան 10 միլիոն դրամով հողամաս է գնել: Այս մասին տեղեկանում ենք Սահակյանի կնոջ՝ Ժաննա Աղաբաբյանի 2016 թ. տարեկան հայտարարագրից:
ԱԺ նախագահի կնոջ կողմից գնված հողամասը արժեցել է 10 միլիոն 250 հազար դրամ: Բացի այդ նա հայտարարագրել է 141 միլիոն 816 հազար դրամ դրամական միջոցներ և 25 միլիոն 633 հազար դրամ եկամուտ: Եկամուտների մի մասը՝ 1 միլիոն 385 հազար դրամը, նրա աշխատավարձն է, 568 հազար 800 դրամը՝ կենսաթոշակը, իսկ ճնշող մեծամասնությունն էլ՝ 23 միլիոն 633 հազար դրամը, շահաբաժինը:
Ի տարբերություն կնոջ՝ Գալուստ Սահակյանն ավելի համեստ միջոցների տեր մարդ է, ամեն դեպքում այդ մասին է վկայում իր 2016 թ. տարեկան հայտարարագիրը: Նա հայտարարագրել է միայն տարեկան եկամուտներ, որոնք կազմել են 10 միլիոն 951 հազար դրամ, որից 10 միլիոն 552 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 399 հազար 600 դրամն էլ կենսաթոշակը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: