Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old Yerevan
Политика

Վարուժան Բաբաջանյան. «Կո՛չ եմ անում այս պահին մաքսիմալ զսպել էմոցիաները և փորձել քաղաքական հարթակում պահպանել երկրի կայունությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի կողմից տարածքային ռեյտինգային ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված, անկուսակցական Վարուժան Բաբաջանյանը Տավուշի մարզի այլ թեկնածուների մեջ ամենաֆավորիտային թեկնածուներից մեկն է: Նշենք նաև, որ նա ոչ միայն իր ծննդավայր Տավուշի մարզում, այլև լրագրողական համայնքի ուշադրության կենտրոնում է: Եվ թերևս այդ է պատճառը, որ Վարուժան Բաբաջանյանը այս քարոզարշավի ողջ ընթացքում ամենալուսաբանված թեկնածուներից է համարվում:
Թեկնածուի հանդեպ լրատվամիջոցների հետաքրքրությունը գուցեև պայմանավորված է նրանով, որ անցած տարիներին մեդիաընտանիքում իր կողմից կատարված ներդրումն այնքան մեծ էր, որ չէր կարող վրիպել լրատվամիջոցների աչքից: Ուստիև Վ. Բաբաջանյանն արդեն իսկ ներկայացրել է քարոզարշավի ընթացքի և ապագայի իր տեսլականի մանրամասները: «Փաստ» օրաթերթն առաջին անգամ փորձեց անդրադառնալ օրաթերթի և բազմաթիվ կայքերի հիմնադիր Վարուժան Բաբաջանյանի կողմից Տավուշի մարզում իրականացվող քարոզարշավի մանրամասներին:
Հանուն անկեղծության նշենք նաև, որ սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ քաղաքական գործչի հավակնություն ունեցող քաղաքագետն իր տեսակով այն եզակի անհատականություններից է, ով առանց ավելորդ ամբիցիաների և ինչպես ինքն է ասում՝ ժամացույցի մեխանիզմի նման աշխատելով, ավելի շատ իր կյանքը ներդրել և ներդնում է ոչ թե սեփական անձը գովազդելու, այլև ապագային միտված իր ծրագրերը կյանքի կոչելու համար: Ով նաև ապրում ու արարում է ի շահ սեփական երկրի, ազգի ու հայրենակիցների վաղվա հաղթանակի: «Փաստի» զրույցը Վ. Բաբաջանյանի հետ նպատակ ունի ամփոփելու անցած օրերի քարոզարշավի ընթացքը:

– Վարուժան, Դուք բավականին մեծ համբավ ունեք ոչ միայն Տավուշի մարզում, մայրաքաղաքում, այլև մյուս մարզերում ևս: Եվ կարևորելով մարզային պատգամավորի կերպարը, նաև փորձում եք կոտրել այն կարծրատիպը, որ ժողովրդի ընտրյալը ոչ թե պետք է իր մեքենայի պատուհանից տեղեկանա մարդկանց խնդիրների մասին և մայրաքաղաքի ճանապարհին այն մոռացության տա, այլ պետք է ամենօրյա քրտնաջան աշխատանքով կարողանա փնտրել ու գտնել մարդկանց հուզող խնդիրները լուծելու տարբերակները:

– Ես նոր մարդ չեմ Տավուշի մարզում և նոր չէ, որ պետք է բացահայտեմ այստեղ ապրող մարդկանց հոգսն ու ցավը: Ծայրամասային բնակավայրերից ընտրված պատգամավորի կերպարը ես ընտրել եմ ոչ թե որպես բրենդային կերպար, այլ գիտեք, որ նույնիսկ մայրաքաղաքում աշխատելու և բիզնես–գործունեություն ծավալելու ընթացքում ծայրամասային բնակչի կերպարը եղել է իմ կյանքի անբաժանելի մասը: Եվ կարծում եմ, որ այս քարոզարշավի ընթացքում հասարակությունն ավելի շատ է կարողացել դրական լիցքեր ստանալ, քանի որ հնարավորություն է ունեցել առանձնացնել, թե իրականում ովքեր են իրենց կողքին և ովքեր են հինգ տարին մեկ գալիս մարզ, ընտրողների ձայները գողանալու: Սա արդեն հասարակության խնդիրն է և հասարակությունն ինքը պետք է կարողանա այդ ամենն իրարից զատել: Ես կոչ եմ արել՝ ամենավատագույնին ընտրեք, բայց ձեր ձայնը տվեք նրանց, ովքեր գոնե մեկ անգամ իրենց ոտքով բարձրացել են մեր սարերը: Կռիվը դրա դեմ է և հասարակությունը պետք է կարողանա այդ ամենն ընկալել:

– Հանրապետությունում բավականին լարված է անցնում քարոզարշավը: Խնդրում եմ ասեք, թե ինչպես է ընթանում այն Տավուշի մարզում, լարվածություն կա՞:

– Ես լարված չեմ, և ով փորձում է իրավախախտում թույլ տալ, ես օրենքի շրջանակներում նրանց ցույց եմ տալիս իրենց իրական ճանապարհը: Եվ եթե նախկինում լծակները կարող էին աշխատեցնել այս կամ այն թեկնածուի օգտին, ապա մենք շատ արագ այն կանխում ենք և թույլ չենք տալիս, որ մեր ձայները գողանան: Լարվածություն, որպես այդպիսին, կա ընդդիմախոսներիս շրջանում և այն մարդկանց մոտ, ովքեր փորձում են այս կամ այն եղանակով կանխել իմ ընտրարշավի հաջող ընթացքը: Իսկ ընդհանուր առմամբ քարոզչական դաշտում բավականին հանգիստ իրավիճակ է:

– Մարզում ո՞ր հարցերն են առաջնայինը և ընտրողների կողմից բարձրացված հարցերն ավելի շատ սոցիալակա՞ն, թե՞ քաղաքական բնույթի են:

– Հիմնականում ոչ թե քաղաքական, այլ ավելի շատ սոցիալական բնույթի են հարցերը: Սա ցավով եմ նշում: Ու թեև մեր հիմնական խնդիրը պրովինցիալ մակարդակում պառլամենտարիզմ սերմանելն է, որը պետական մյուս ինստիտուտների կայացման հիմնական և կարևոր խնդիրներից է, բայց քարոզարշավի ընթացքում, ցավոք, բախվում ենք սոցիալական ծանր վիճակում գտնվող հասարակության առօրյա խնդիրներին: Այսինքն` այսօրվա ընտրողին հիմնականում սոցիալական խնդիրներն են հուզում, իսկ քաղաքական խնդիրները նրանց մեծ հաշվով չեն էլ հետաքրքրում: Ըստ էության, մեր քարոզարշավը փորձում ենք դեպի քաղաքական դաշտ տեղափոխել, որպեսզի հասարակությունը նույնպես հասկանա, որ անհատապես ոչ «Ծառուկյան» դաշինքը և ոչ էլ այլ քաղաքական ուժ հատիկ առ հատիկ այդ խնդիրները չեն կարող լուծել: Եվ դրանք լուծելու համար հարկավոր է համակարգային փոփոխություններ իրականացնել:

– Մամուլում նաև հրապարակում եղավ, որ քարոզարշավի ընթացքում Տավուշի մարզի գյուղերից մի քանիսում Դուք Գագիկ Ծառուկյանի կողքին չեք եղել: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Գագիկ Ծառուկյանի բոլոր հանդիպումներին ես ուղեկցել եմ նրան, պարզապես հարկավոր է մի նրբություն հասկանալ: Բոլոր կուսակցությունները բոլոր մարզերում ունեն մեկից ավելի թեկնածուներ: Բացի այդ, նախնական պայմանավորվածության համաձայն` բոլոր տեղերում պետք է միայն Ծառուկյանը ելույթ ունենա: Պարզապես Բագրատաշենում ինձ հնարավորություն է տրվել խոսք ուղղել մեր հանրությանը: Այնպես որ, ողջ ընթացքում մենք միասին ենք մասնակցել քարոզարշավին, բայց ելույթ չենք ունեցել` հարգելով նաև մեր մյուս գործընկերներին, որպեսզի անհավասար պայմաններ չստեղծենք միմյանց համար: Դա նաև իմ ցանկությունն է եղել, որպեսզի իմ մյուս գործընկերներին վատ դրության մեջ չդնեմ:

– Այս օրերին Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» մահը լրացուցիչ լարվածություն առաջացրեց հասարակության շրջանում: Այս մասին ի՞նչ կասեք:

– Կարծում եմ՝ առաջիկա օրերին ընտրությունների ընթացքը՝ ընտրարշավը, կարող է անկանխատեսելի փուլ մտնել, հաշվի առնելով Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» մահը, որը միանշանակ շատ խորը հետք է թողնելու ոչ միայն ընտրությունների, ընտրարշավի ընթացքի, այլև՝ պատմության ընթացքի վրա: Եվ կարծում եմ, որ այս պահին ավելի քան կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը ողջամիտ որոշումներ կայացնեն: Բոլորս զգոնություն ցուցաբերելու կարիք ունենք, քանի որ նախընտրական այս ընթացքում, երբ հասարակական տրամադրություններն իրենց լարվածությամբ առանց այդ էլ մոտեցել են պիկին, ցանկացած նման բան կարող է էմոցիոնալ պոռթկումների պատճառ հանդիսանալ: Եվ այս առումով ես կարծում եմ, որ բոլոր կողմերը պետք է չափազանց զգույշ լինեն հասարակական էմոցիաների հետ: Դա վերաբերում է և՛ իրավապահ մարմիններին, նրանց գործողություններին, և՛ իշխանություններին, և՛ ընդդիմությանը: Սա բոլորիս խնդիրն է: Եվ անձամբ ես` որպես քաղաքական գործիչ, կո՛չ եմ անում այս պահին մաքսիմալ զսպել էմոցիաները և քաղաքական հարթակում փորձել պահպանել երկրի կայունությունը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: