Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց «հակահարձակում» սկսելու մասին, թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում. Շուշան Ստեփանյան
Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր։
Source: https://armlife.am/news/122605.html?fbclid=IwAR15r6aGP6LrwvXFVrEvwi2ZOe4AieLNQ3g1Jr0FdV-OsUgbwkwkvvt8KWw