Հենց գործող վարչապետի վարկանիշային անկումը դառնա կրիտիկական՝ «ֆիտրվելու» է հենց Փաշինյանը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Գայանե Աբրահամյանն այս իշխանության ֆրակցիայի երրորդ պատգամավորն է, որ մանդատը վայր է դնում, ըստ էության, քաղաքական նպատակներով։
Առիթ ունեցել եմ ասելու ու հիմա կրկնվեմ՝ «Իմ քայլը» խմբակցությունը չունի կոնսոլիդացիայի քաղաքական կամ գաղափարական հատկանիշներ․ սա քաղաքական «աջաբսանդալ» է, որը հավաքվել է բացառապես Նիկոլ Փաշինյանին հավատարմության հենքով։
Հիմա՝ քանի դեռ Փաշինյանն ունի որոշակի վարկանիշ, «անհնազանդները» հեռանում կամ հեռացվում են, հենց գործող վարչապետի վարկանիշային անկումը դառնա կրիտիկական՝ «ֆիտրվելու» է հենց Փաշինյանը՝ «Իմ քայլի» գաղափարազուրկ մեծամասնության ձեռամբ զրկվելով իշխանությունից։