ԱՄՆ-ում 7700 դոլարով աճուրդի է հանվել Օդրի Հեփբերնի հազվագյուտ լուսանկարների հավաքածուն (լուսանկարներ)
ԱՄՆ-ում 7700 դոլարով աճուրդի է հանվել լեգենդար բրիտանացի դերասանուհի Օդրի Հեփբերնի «Պատերազմ և խաղաղություն» և «Միանձնուհու պատմությունը» ֆիլմերի նկարահանումների ժամանակ արված հազվագյուտ լուսանկարների հավաքածուն, գրում է Daily Mail-ը։
Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» դասական վեպի Էկրանավորման մեջ դերասանուհին կերտել է Նատաշա Ռոստովայի դերը։ Աճուրդի հանված լուսանկարներից մեկում Հեփբերնը գրկախառնվել է ֆիլմի մյուս դերակատար Հենրի Ֆոնդին:
Հավաքածուն ներառում է նաև «Միանձնուհու պատմությունը» ֆիլմից լուսանկարներ, որտեղ նա խաղացել է Գաբրիել վան դեր Մալի դերը։
Ասում են՝ դերասանուհին այնքան է սիրել լուսանկարները, որ դրանք պահել ու փայփայել է մինչև իր կյանքի վերջը։
14 լուսանկարներից բաղկացած հավաքածուն վաճառքի է հանել ամերիկյան Nate D Sanders աճուրդի տունը։