Այս բաղադրատոմսը կարճ ժամանակում կբուժի ձեր ծնկները եւ կվերականգնի ոսկորներն ու հոդերը
Ձեզ ենք ներկայացնում հիանալի բաղադրատոմս, որը կարճ ժամանակում կօգնի ձերբազատվել ծնկի հոդերի, ոսկորների ցավերից եւ առհասարակ հոդացավերից:
Ծնկները ավելի շատ են վնասվում տարիների հետ, քանի որ իրենց վրա են կրում մեր մարմնի զանգվածի գրեթե 80 տոկոսը, երբ մենք կանգնած ենք: Բացի դրանից, հոդերը նույնպես վնասվում են տարբեր պատճառներից:
Այս միջոցը, որն օգտագործվում է ծնկների հոդերի եւ ոսկորների ամրապնդման եւ հոդացավերի համար, 100 տոկոս բնական է եւ ոչ մի վատ ազդեցություն չի թողնում:
Բաղադրիչներ.
3 ճաշի գդալ չամիչ
40 գր դդմի սերմ
2 ճաշի գդալ ժելատին
4 ճաշի գդալ քունջութ
200 գր մեղր
8 ճաշի գդալ կտավատի սերմ
Պատրաստման եւ օգտագործման եղանակները
Այս հզոր միջոցի պատրաստման համար անհրաժեշտ է բոլոր այդ բաղադրիչները լցնել բլենդերի մեջ եւ խառնել այնքան, մինչեւ ստացվի միատարր զանգված: Այնուհետեւ ստացված խառնուրդը լցնել ամանի մեջ եւ տեղադրել սառնարանում:
Խմել այդ դեղից մեկ գդալ նախաճաշից եւ ընթրիքից առաջ: Մի քանի շաբաթ անց դուք կնկատեք, թե ինչպես են ջլերը եւ մկաններն ամրապնդվում: