ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով դատապարտել է Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններն ու իշխանություններին կոչ արել միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը կարգավորելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Բանաձեւի օգտին քվեարկել է 23-ը, դեմ՝ 2-ը, 22-ը ձեռնպահ է մնացել: Այդպիսով, բանաձեւն ընդունվել է»,-ասել է Խորհրդի ղեկավար Էլիզաբեթ Ֆիսլբերգերը:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Բելառուսի ներկայացուցիչ Յուրի Ամբրազեւիչը շտապ դեբատների ժամանակ հերքել է այն տեղեկությունները, որ բողոքի ակցիաների ժամանակ բռնություն է գործադրվել կամ մարդիկ են անհետացել:
Դեբատները սկսվել են Ժնեւում, այն պահանջել է անցկացնել Գերմանիան՝ հանդես գալով Եվրամիության անունից: