Լիբանանի վարչապետը հայտարարել է, որ ավելի շատ ժամանակ է պետք նոր կառավարություն ձեւավորելու համար
Լիբանանի վարչապետ Մուստաֆա Ադիբը հայտարարել է, որ ավելի շատ ժամանակ է պետք նոր կառավարություն ձեւավորելու համար, հաղորդում է Reuters-ը:
Նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո Ադիբն ասել է, որ համաձայնություն է ձեռք բերվել՝ խորհրդատվության համար ավելի շատ ժամանակ տրամադրելու շուրջ:
Ադիբը վարչապետի պաշտոնում նշանակվել է օգոստոսի 31-ին Ֆրանսիայի ճնշման ներքո: Նրան աջակցում է նախկին վարչապետ Սաադ ալ-Հարիրին: