Քանյե Ուեսթը Twitter-ում հրապարակել է ձյուդոյի մարզման ընթացքում Պուտինի լուսանկարը
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ի իր էջում հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը։
«Կանոն համար առաջին. լսել Ye-ին (Ուեսթի կեղծանունն ու կատարողի սկավառակի անունը)»,- լուսանկարը մակագրել է ռեփերը։
Լուսանկարում դրվագ է պատկերված 2016թ.-ին Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի ներկայացուցիչների հետ ՌԴ նախագահի հանդիպումից՝ Պուտինի մարզումը ձյուդոիստ Մուսա Մոգուշկովի հետ։
Ուեսթը նախկինում հայտարարել է, որ մտադիր է նախագահական աթոռի համար մրցապայքարում առաջադրվել որպես անկախ թեկնածու, քանի որ հանրապետականներից առաջադրվում է երկրի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը։