ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման փաստը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մեկնաբանելով այն փաստը, որ Ռուսաստանն առաջինն է գրանցել COVID-19-ի դեմ պատվաստանյութը, ասել է, որ ինքն ակնկալում է, որ պատվաստանյութերի գնահատում եւ հետագա առաջարկություններ է ակնկալում ԱՀԿ-ի փորձագետներից:
«COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն բժշկական ոլորտի պրոֆեսիոնալների կողմից, այդ թվում` ԱՀԿ մասնագետների: Եվ ես ակնկալում եմ, որ նրանք պատշաճ ուշադրությամբ կուսումնասիրեն հնարավոր պատվաստանյութերը եւ, ելնելով դրանից, առաջարկություններ կանեն»,- ասել է Գուտերեշը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ` պատասխանելով հարցին` արդյո՞ք նա կարծում է, որ ԱՀԿ-ն պետք է խորհուրդ տա ռուսական պատվաստանյութի օգտագործումը:
Ռուսաստանի Առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել էչ COVID-19-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան հետազոտական կենտրոնի կողմից եւ արտադրվում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի հետ համատեղ: Կենտրոնի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել էր, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից դիմումներ է ստացել կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութի մեկ միլիարդ չափաբաժին գնելու վերաբերյալ: Ընդ որում, նա նշել էր, որ Ռուսաստանը պատվաստանյութերի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրում, առկա հզորությունները թույլ են տալիս տարեկան 500 միլիոն դեղաչափ արտադրել: