Արսեն Ջուլֆալակյանը նոր գրառում է կատարել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, ով ավելի վաղ հայտնել էր մանդատից հրաժարվելու մասին՝ նշելով, որ պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ անհամաձայնությունն է, կրկին գրառում է արել.
«Երրորդ օրն է, համբերատար ու հետաքրքրութամբ հետևում եմ պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ տարբեր գրառումների, վերլուծությունների, քննարկումների, գնահատականների: Իհարկե, երբեմն հանդիպում են թեկուզ և իրականությանը չհամապատասխանող, սակայն բավական հասուն, հավասարակշռված դիտարկումներ։ Ցավոք դրանց թիվը շատ սահմանափակ է։
Իսկ ահա կենցաղային մակարդակի քննարկումների պակաս չկա… Ու ամենից «հետաքրքիրն» այս հարցում այն է, որ նման դատողություններ են անում նաև մարդիկ, ովքեր առաջին հայացքից կարծես կիրթ են, ուսյալ, սոցիալական պատասխանատվության կրող, հանրային խոսքի կշիռը ենթադրելի իմացող: Ինչևէ…