Թանկարժեք և գունավոր մետաղների գները նվազել են՝ ըստ NYMEX և LME բորսաների
NYMEX բորսայի սեպտեմբերի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 0.46%-ով և կազմել 1943.10 դոլար, արծաթի գինը նվազել է 3.24%-ով և կազմել 26.85 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.87%-ով և կազմել 897.40 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առևտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Լոնդոնի մետաղների բորսայի սեպտեմբերի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 2.15%-ով և կազմել 1779.00 դոլար, պղնձի գինը նվազել է 2.42%-ով և կազմել 6604.00 դոլար, կապարի գինը նվազել է 3.48%-ով և կազմել 1939.50 դոլար, նիկելի գինը նվազել է 3.27%-ով և կազմել 15184.00 դոլար, անագի գինն աճել է 1.67%-ով և կազմել 18379.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.44%-ով և կազմել 2514.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 18078.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33200.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: