Մոսկվայի քաղաքապետը կոչ է արել չհավատալ կորոնավիրուսի մասին լուրերին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կոչ է արել չհավատալ կորոնավիրուսի մասին ասեկոսեներին, սակայն հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է նաեւ իրադարձությունների զարգացման կրիտիկական սցենարին։ Այդ մասին նա հայտարարել է ՆՏՎ-ի եթերում։
«Մեզ մշտապես ինչ-որ բանով վախեցնում են, դրանում է կայանում մեր կյանքը։ Մենք պետք է զտենք ասեկոսեների այդ հոսքը եւ ապրենք իրական կյանքով։ Եթե առաջանա ինչ-որ կրիտիկական իրավիճակ, կարձագանքենք։ Սակայն նախապես ասել, որ «ամե ինչ սարսափելի» է, չարժե։ Եկեք լինենք ավելի լավատես»,-ասել է քաղաքապետը՝ պատասխանելով մայրաքաղաքում կարանտին սահմանելու հավանականության մասին հարցին։
Ավելի վաղ Սոբյանինը հայտարարել էր, որ Ռուսաստանում չկա կորոնավիրուսի երկրորդ ալիք, այժմ մարզերում շարունակվում է առաջինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ընդ որում՝ Մոսկվայում կրճատվել է ամեն օր վարակվողների թիվը տասն անգամ՝ 6500-ից հասնելով 650-ի։ Մոսկվայի քաղաքապետը նաեւ բազմիցս հերքել է հաղորդագրությունները, որ սեպտեմբերից մայրաքաղաքում կրկին կընդունվեն սահմանափակումներ կորոնավիրուսի պատճառով։ Ընդ որում՝ նա նշել է, որ առաջիկա ամիսներին անհրաժեշտ է պահպանել սանիտարական կանոնները։