Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Мир

Հայտնի են COVID-19-ի դեմ ամերիկյան պատվաստանյութերից մեկի փորձարկման արդյունքները․ CNN

Պատվաստանյութեր արտադրող ամերիկյան Novavax ընկերության՝ COVID-19-ի պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջնային փուլի արդյունքները ցույց են տվել, որ այն անվտանգ է և իմունային պատասխան է առաջացնում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով The New England Journal of Medicine-ում հրապարակված ուսումնասիրությանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մայիսին գիտնականները 131 մեծահասակի պատվաստանյութ են տվել: 83 անձ պատվաստանյութը ստացել է մարմնի իմունային պատասխանը բարձրացնող օժանդակ նյութով, 25-ը՝ առանց այդ նյութի։ Փորձարկման 23 մասնակից պատվաստանյութն ընդունել է հաբի տեսքով։ 21 օր անց մասնակիցներին երկրորդ անգամ պատվաստանյութ են ներարկել։ Նշվում է, որ փորձարկմանը մասնակցող կամավորները Ավստրալիայից են, բոլորը 60-ից ցածր տարիքի։ Նրանց թվում ընդգրկված չեն այնպիսիք, որոնք COVID-19-ի վարակակիր են եղել կամ արդեն ապաքինվել են։ Առաջին փուլում անցկացվող փորձարկման ժամանակ բժիշկներն ուսումնասիրել են՝ արդյոք պատվաստանյութն անվտանգ է, ինչպես նաև ստուգել՝ արդյոք օրգանիզմը դրան որևէ կերպ արձագանքում է: Մասնակիցները 35 օր շարունակ գրանցել են ցանկացած հավանական ախտանիշ կամ ցավ: Պատվաստանյութի առաջին ընդունումից 35 օր անց նրանք COVID-19-ն ախտորոշող թեստավորման են ենթարկվել։ Այսպես, 35-րդ օրը լուրջ կամ անսովոր բացասական ախտանիշներ ի հայտ չեն եկել: Մասնակիցներից մեկի մոտ մեղմ տենդ է գրանցվել, որը երկրորդ ներարկումից հետո մեկ օր է տևել։ Մեծամասնության մոտ պատվաստանյութը որևէ արձագանք չի ունեցել, իսկ եթե ունեցել է, ապա մեղմ: Երկու մասնակից գլխացավ, հոգնածություն և ընդհանուր վատ ինքնազգացողություն է ունեցել՝ միջինը 2 օր կամ պակաս տևողությամբ: Երկրորդ անգամ պատվաստվելուց հետո մարդկանց մեծամասնությունը խնդիրներ չի ունեցել, կամ դրանք մեղմ են եղել: CNN-ի փոխանցմամբ՝ պատվաստանյութը, կարծես, իմունային պատասխան է առաջացրել: Պատվաստանյութ ստացած բոլոր կամավորները երկրորդ չափաբաժինը ստանալուց հետո չեզոքացնող հակամարմիններ են զարգացրել։ 35-րդ օրը մասնակիցները, որոնք ստացել էին պատվաստանյութի երկու չափաբաժին՝ իմունային համակարգը բարձրացնող օժանդակ նյութով, զարգացրել են չեզոքացնող հակամարմիններ՝ միջինից 4-6 վեց անգամ գերազանցող մակարդակներում, քան COVID-19-ից վերականգնված մարդկանց կողմից մշակված հակամարմինների դեպքում է: Կամավորներից 16-ի մոտ պատվաստանյութը, կարծես, առաջացրել է նաև T կարգի բջիջներ ( իմունային բջիջների տեսակ, որոնք օգնում են մարմինը պաշտպանել վարակից): Հետազոտությունը պարզել է, որ պատվաստանյութին օժանդակ նյութ ավելացնելն օգտակար է եղել՝ ելնելով դրա կողմից առաջացած հակամարմինների արձագանքից: «1-ին փուլի դրական արդյունքների հիման վրա մենք 2-րդ փուլի համար բազմաթիվ կլինիկական փորձարկումներ ենք սկսել», – ասել է Novavax-ի հետազոտությունների և զարգացման նախագահ դոկտոր Գրեգորի Գլենը: Ըստ նրա՝ Novavax-ը հանձն է առել ստանալ անվտանգության, իմունոգենության և արդյունավետության վերաբերյալ տվյալներ, որոնք կաջակցեն պատվաստանյութի վստահ օգտագործմանը ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհում։ «Այսօր հրապարակված տվյալներն է՛լ ավելի են ամրապնդում մեր համոզմունքը, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Գրեգորի Գլենը։ Նշվում է, որ պատվաստանյութի փորձարկմանը նաև սևամորթ և լատինաամերիկյան ծագման կամավորներ են մասնակցել, որոնց առողջական վիճակը նույնպես լավ է։ CNN-ի հաղորդմամբ՝ Պատվաստանյութերի ուսուցման կենտրոնի տնօրեն, Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի մանկաբուժության պրոֆեսոր Փոլ Օֆիտը նույնպես նշել է, որ այս վաղ փուլի համար փորձարկման արդյունքները դրական են։ «Պատվաստանյութը պետք է փորձարկվի տասնյակ հազարավոր մարդկանց մոտ՝ որպեսզի ոչ միայն տեսնենք դրա պատասխանը, այլ նաև ապացուցենք, որ այն պաշտպանիչ է», – ասել է Օֆիտը: Նա նշել է, որ ներկայում մշակման տարբեր փուլերում գտնվող COVID-19-ի դեմ մյուս պատվաստանյութերի համեմատ՝ այս մեկը կարող է առավելություն ունենալ, քանի որ այս դեպքում օգտագործվում է մոտեցում, որն այլ պատվաստանյութերի հետ փորձում հաջողված է եղել։ Հավելենք՝ NOVAVAX-CoV2373-ը շուրջ 30 պատվաստանյութերից մեկն է, որոնք գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում: Novavax-ի NVX-CoV2373 անվամբ պատվաստանյութի փորձարկումների համար Bill & Melinda Gates («Բիլլ և Մելինդա Գեյթս») հիմնադրամը 15 միլիոն դոլար է հատկացրել։ Դեռ հուլիսին ԱՄՆ կառավարությունը Novavax-ին 1․6 միլիարդ դոլար էր հատկացրել՝ պատվաստանյութը փորձարկելու և մինչև հունվար 100 միլիոն դեղաչափ արտադրելու համար: Նշենք, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 5 պատվաստանյութ կլինիկական փորձարկումների է ենթարկվում ԱՄՆ-ում, ընդհանուր թվով 33-ը`ամբողջ աշխարհում: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բոլոր պետություններին կոչ էր արել միանալ «COVAX» միջազգային մեխանիզմին, որի նպատակն է կորոնավիրուսային պատվաստանյութի ի հայտ գալուց հետո բոլոր երկրներին արդար կերպով պատվաստանյութով ապահովելը։   Նելլի Մելքոնյան

Ավելին՝ այստեղ