Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Право

Դ. Համբարձումյանի մասին Վճռաբեկի քրեական պալատի որոշումը մինչդատական վարույթում հետևանք չէր կարող առաջացնել՝ վարույթը մինչև ՍԴ-ի որոշումը ավարտված լինելու հիմքով. Վճռաբեկ դատարանի քրեական պալատ

2020 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի կողմից հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ «Վճռաբեկ դատարանը ուշացումով հիմնավոր է ճանաչել մեղադրյալ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքով արտահատված դատախազության փաստարկները»։

Անդրադառնալով «ուշացումով» դատախազության փաստարկները հիմնավոր ճանաչելու վերաբերյալ դատողությանը, հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, ինչպես Դավիթ Համբարձումյանի, այնպես էլ նույն գործի շրջանակներում որպես մեղադրյալներ ներգրավված Գոռ Համբարձումյանի, Կարեն Օհանյանի, Արմենակ Հակոբյանի, Գոռ Խաչատրյանի նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում խափանման միջոցի կիրառման իրավաչափության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքները վարույթ էր ընդունել օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացման նկատառումներով։

Հաշվի առնելով օրենսդրական կարգավորումներով պայմանավորված` դատական պրակտիկայում առավելապես կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և անձի ազատության իրավունքի սահմանափակման այլընտրանքային միջոցների կիրառումն ինքնաբերաբար մերժելու մոտեցման հնարավոր վտանգները, կարևորելով անձի ազատության իրավունքը մեխանիկորեն սահմանափակելու անթույլատրելիությունը, ելնելով անձի ազատության կանխավարկածի սկզբունքի արժեբանական նշանակությունից՝ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված չափանիշների, արտասահմանյան մի շարք երկրների օրենսդրական կարգավորումների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարեկան զեկույցներում այլընտրանքային միջոցների ցածր կիրառելիության առնչությամբ արտահայտված մտահոգությունների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը Գոռ Համբարձումյանի գործով դեռևս 2019 թվականի ապրիլի 12-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ միջնորդելով որոշելու անձի ազատության հիմնարար իրավունքը վտանգող քրեադատավարական նորմերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ Վճռաբեկ դատարանի դիմումը բավարարել էր՝ ճանաչելով վիճարկվող քրեադատավարական դրույթները ՀՀ Սահմանադրությանը հակասող:

Կարևոր է փաստել, որ ինչպես Դավիթ Համբարձումյանի, այնպես էլ Գոռ Համբարձումյանի գործով ներկայացված վճռաբեկ բողոքների քննարկումը հնարավոր էր դարձել բացառապես անմիջականորեն կիրառման ենթակա նորմերի սահմանադրականության առնչությամբ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի վերոհիշյալ որոշման կայացումից հետո։ Մինչդեռ Դավիթ և Գոռ Համբարձումյանների վերաբերյալ քրեական գործը, մինչ այդ՝ դեռևս 2019 թվականի հունիսի 14-ին, ըստ էության քննության առնելու համար ուղարկվել էր առաջին ատյանի դատարան, այսինքն՝ մինչև Սահմանադրական դատարանի կողմից Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված դիմումի քննարկումն քրեական գործով մինչդատական վարույթն արդեն իսկ ավարտված է եղել։

Հետևաբար Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումը՝ տվյալ գործով մինչդատական վարույթի շրջանակներում իրավական որևէ հետևանք չէր կարող առաջացնել ոչ թե Վճռաբեկ դատարանի որոշումն «ուշացումով» կայացնելու կամ այն կողմերին «ուշացումով» ուղարկելու պատճառաբանությամբ, այլ տվյալ գործով մինչդատական վարույթը մինչև Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումն ավարտված լինելու և մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ նոր որոշում կայացված լինելու հիմքով։

Հարկ է միաժամանակ փաստել, որ ինչպես Դավիթ Համբարձումյանի, այնպես էլ Գոռ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումներն անձի ազատության կանխավարկածի սկզբունքի ապահովման, դատական պրակտիկայի միասնականության ապահովման տեսանկյունից ունեն նախադեպային հիմնարար նշանակություն։

Ձևավորված նախադեպային իրավունքի շրջանակներում Վճռաբեկ դատարանի քրեական պալատը հիշյալ գործերով արձանագրել է, որ պայմանավորված խափանման միջոցի կիրառման հիմքով՝ գրավի միջնորդությունը բացառապես օրենսդրական կարգավորումների վկայակոչմամբ ինքնաբերաբար մերժվել չի կարող՝ առանց այն ըստ էության քննության առարկա դարձնելու, ինչն անընդունելի է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից։

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը միաժամանակ արձանագրել է, որ իբրև այլընտրանք` գրավը պետք է դիտարկվի որպես արդյունավետ միջոց` հակակշռելու համար մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ցանկացած ռիսկ՝ հնարավորություն տալով ապահովելու նրա ազատության իրավունքի և մեղադրյալի մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։