Արամ Վարդեվանյանն ու իր հաղորդավարուհի կինը միասին 14 միլիոնից ավելի եկամուտներ ունեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կարեն Կարապետյանի օգնական Արամ Վարդեվանյանը Բարձրաստւճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների՝ 2016 թ. տարեկան հայտարարագիրը։
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Վարդեվանյանի 2016 թ. դրամական միջոցները կազմել են 10 հազար ամերիկյան դոլար և 3 միլիոն 800 հազար դրամ։ Նա հայտարարագրել է 7 միլիոն 782 հազար դրամ և 1800 ԱՄՆ դոլար տարեկան եկամուտ։ Դրամով արտահայտված եկամուտների 335 հազար դրամը ստացված փոխառություններ են, այսինքն՝ Վարդեվանյանի կողմից վերցված վարկ, իսկ մնացածը՝ աշխատավարձ։
Վարդեվանյանի կինը հաղորդավարուհի, պրոդյուսեր Արև Ուդումյանն է, ով նույնպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների 2016 թ. հայտարարագիրը։ Հաղորդավարուհին հայտարարագրել է 8 հազար ԱՄՆ դոլար և 4 միլիոն 800 հազար դրամ դրամական միջոցներ և 5 միլիոն 760 հազար տարեկան եկամուտ, որը նրա աշխատավարձն է։
Հավելենք, որ նախորդ տարի վարչապետի օգնականի պաշտոնը ստանձնած Արամ Վարդեվանյանը բավական երիտասարդ է՝ ընդամենը 27 տարեկան։ 2011–2014 թթ. աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որպես քրեադատավարական իրավունքների վարչության մասնագետ, իրավական վերլուծության վարչության առաջատար մասնագետ, այնուհետև վարչության պետի ժ/պ, այնուհետև էլ՝ վարչության պետ։ 2014թ.–ից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Դե իսկ 2014–2016թթ. եղել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: