Վանդալիզմ. Փարիզում պղծել են Հայոց ցեղասպանության խորհրդանիշ Կոմիտասի հուշարձանը
Հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի աղաղակող դեպքերը հաճախակի են դարձել հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումից հետո։ Այս անգամ վանդալներն իրենց սև գործն արել են աշխարհի մշակութային մայրաքաղաքներից մեկում՝ Փարիզում:
Այստեղ պղծել են հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է օգտատեր Անժելա Կժդրյանը։
«Վանդալիզմը կորոնավիրուսի օրերին...
Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող` Կոմիտասի արձանի վրա գրել են «Կեղծիք է»»,-գրել է նա եւ տեղադրել հուշարձանի լուսանկարը:
Ավելին՝ այստեղ