Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Nissan-ը. կա վիրավոր
Երեկ ՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում, Զաքարիա Սարկավագի փողոցում՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոյի դիմաց, ճակատ-ճակատ բախվել են BMW և Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում օգնություն ցուցաբերեց, ապա տեղափոխեց թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ նրանք եղել են սթափ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ավելին՝ այստեղ