Երեկոյան հանկարծամահ է եղել հայտնի հայ քաղաքական գործիչ
Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Խոր ցավով ու կսկիծով հայտնում եմ, որ ամուսինս՝ Արամ Մայիլյանը, իմ հենարանը, իմ ընկերը, այսօր երեկոյան հանկարծամահ եղավ: Չեմ ուզում և չեմ կարող հավատալ:

Արամ Մայիլյանը ծնվել է 1954 թ. փետրվարի 6-ին: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորմամբ: Ֆիզմաթ գիտ. թեկնածու: Աշխատել է Երեւանի պետական համալսարանի կիսահաղորդիչ նյութերի եւ սարքերի ԳՀ լաբորատորիայում՝ գիտաշխատող: Ընտրվել է ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար: «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ:
Ավելին՝ այստեղ