Լուկաշենկոն եւ Պուտինը պայմանավորվել են Բելառուսի պարտքի վերաֆինանսավորման շուրջ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են 1 մլրդ դոլարի չափով Բելառուսի պարտքի վերաֆինանսավորման շուրջ, հաղորդում է «Բելթա»-ն:
«Մենք պայմանավորվել ենք ՌԴ նախագահի հետ, եւ այսօր մեր վարչապետը բանակցություններ կվարի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ»,-ասել է Լուկաշենկոն:
Նա նշել է, որ պայմանավորվել են թողնել այդ 1 մլրդ դոլարը, եւ դա լավ ամրապնդում է Բելառուսի ազգային արժույթի համար:
«Մենք վերապրեցինք այդ ընտրությունները, մենք վերապրեցինք գործադուլները, փողոցներում անկարգությունները: Մենք այդ ամենը վերապրեցինք: Կվերապրենք նաեւ սա»,-հավելել է Լուկաշենկոն: