Սաակաշվիլին հայտարարել է, որ վերադառնում է Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վերադառնում է Վրաստան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա տեսաուղերձում երաշխագիտություն է հայտնել իր «երկրորդ տանը»՝ Ուկրաինային:
Նա ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ մտադիր է հայրենիք վերադառնալ: Նա նշել է, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս ղեկավարության լեգիտիմությունը:
«Ուկրաինան իմ երկրորդ տունն է: Սակայն իմ գլխավոր տունը Վրաստանն է: Ամենածանր պահին Ուկրաինան ինձ ընդունեց այնպես, ինչպես ես կամ՝ առանց պայմանների ու պահանջների, եւ ես դա գնահատում եմ»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Նա նշել է, որ վերջին 7 տարում շատ փորձ եւ գիտելիքներ է կուտակել, որպեսզի «լավ ծառայի իր հայրենիքին եւ սխալներ թույլ չտա»:
«Աստված վկա, ես ցանկանում էի, որպեսզի իմ հայրենիքն ավելի լավ ապրի, ավելի հարուստ լինի, սխալներ թույլ չտա: Այս 7 տարիերի ընթացքում չի եղել մեկ օր, որ ես չհետաքրքրվեմ Վրաստանի նորություններով, եւ ես հստակ գիտեմ, որ իմ նախագահության տարիներն իզուր չեն անցել, մեր կառուցածը դեռ մնում է եւ գործում է: Սակայն երբ լսում եմ Վրաստանի նորությունները, հասկանում եմ, որ մենք կարող ենք ավելի լավ ապրել, եւ դա մեզ մոտ կստացվի: Ես վերադառնում եմ»,-հայտարարել է Սաակաշվիլին: