Ռուսաստանը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը չմիջամտել Բելառուսի գործերին
ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Բելառուսի ներքին գործերին միջամտության անթույլատրելիության մասին: ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ստեֆան Բիգանի հետ հանդիպման ժամանակ Լավրովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արտաքին ուժերը փորձում են սրացնել իրավիճակը Մինսկում: «Մեր կոչն է, որ այդ երկրները, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները և Եվրամիության ղեկավարները, ուշադրություն դարձնեն այն շրջանակներին, որոնք փորձում են Բելառուսում բռնի գործողություններ հրահրել՝ անվտանգության ուժերի կողմից համապատասխան արձագանք առաջացնելու համար», - ասել է նա: Լավրովը նման գործողությունները որակել է որպես ծայրաստիճան վտանգավոր: «Ռուսաստանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին և ԵՄ-ին՝ Բելառուսի ներքին գործերին չմիջամտել ցանկացած ձևով, այդ թվում՝ հակաիշխանական ցույցերի բացահայտ կոչերով, որոնք այժմ հնչում են Բելառուսի մայրաքաղաքում», - ասվում է հրապարակման մեջ: