Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Բաքուն դժգոհ է Օլանդից` Ֆրանսիան միջնորդ է խաղում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սերժ Սարգսյանի Փարիզ այցին հաջորդեց Ադրբեջանի նախագահի այցը: Թեև այցերը նվիրված էին երկու երկրների ու Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակներին, բայց թիրախում ղարաբաղյան հարցն էր: Ուշագրավ է, որ վերջին մեկ–երկու ամսում ղարաբաղյան հարցի վերաբերյալ Փարիզից հնչած հայտարարություններն իրենց շեշտադրումներով փոքր–ինչ տարբերվում են միմյանցից:

Ավելի վաղ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Օլանդը հայտարարել էր, որ հակամարտության կարգավորման սկզբունքները «պետք է հիմնվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա»: Սա բուռն արձագանք էր գտել Բաքվում: Այնուհետ Փարիզում ընդունելով Սերժ Սարգսյանին, Օլանդն առաջարկել էր «մշակել մեխանիզմ, որը թույլ կտա իրականացնել մշտադիտարկում ու կանխարգելում, իսկ խաղաղության դեմ ուղղված գործողությունների դեպքում հնարավոր են նաև պատժամիջոցներ»: Իսկ երեկ ընդունելով արդեն Ադրբեջանի նախագահին, Օլանդը նշել է. «Ֆրանսիան Ռուսաստանի ու ԱՄՆ–ի հետ միասին շարունակում է միջնորդական ջանքերը` ուղղված հակամարտության լուծմանը: Այդ ջանքերը հիմնված են ռազմական ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության պահպանման և ինքնորոշման իրավունքի վրա: Այդ շրջանակներում Ֆրանսիան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն»: Փաստորեն այս անգամ Օլանդը հետքայլ է անում իր նախկին` հայկական կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում արած հայտարարություններից ու կրկին հակամարտության կարգավորման հիմք համարում երկու սկզբունքները` տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը:

Օլանդը նաև հայտարարել է. «Մենք խոսել ենք և համաձայնել, որ ստատուս–քվոն անընդունելի է: Գոյություն ունեն մեծ ռիսկեր, ու մենք ականատես դարձանք անցած տարի ապրիլին տեղի ունեցած միջադեպերին: Որպես Մինսկի ԵԱՀԿ խմբի համանախագահ` մենք ցանկանում ենք, որ մյուս համանախագահներն իրենց ներդրումն ունենան այդ գործընթացում: Մենք համարում ենք, որ չափանիշները հայտնի են և որ կարելի է գտնել երկար տարիներ ձգվող այդ հակամարտության խաղաղ լուծումը»: Այսպիսով, Օլանդը շեշտը դնում է «հայտնի չափանիշների» վրա: Իսկ դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ Մադրիդյան սկզբունքներն ու Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները:

Բայց ուշագրավ է, որ այս ամենով հանդերձ Բաքվում այնքան էլ ոգևորված չեն Ալիևի` Փարիզ այցով: Պատահական չէ, որ Ալիևի այցից անմիջապես հետո այդ երկրի ԱԳՆ–ն որոշեց կրկին մեղադրել «միջազգային հանրությանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ»:

Բաքվից հնչեցին նաև փորձագիտական կարծիքներ: «Ֆրանսիան չունի լծակներ` օգնելու կարգավորել հակամարտությունը: Օլանդի այն հայտարարությունը, թե իբր Ֆրանսիայի համար ստատուս–քվոն անընդունելի է, ոչ այլ ինչ է, եթե ոչ միջնորդական խաղ»,– ասել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:

Ըստ նրա` հակամարտության լուծումը կախված է Ռուսաստանից: «Հենց Մոսկվան պետք է ակտիվորեն ազդի Հայաստանի վրա, որպեսզի Երևանը վերադառնա իրավական դաշտ: Բայց, ցավոք, Ռուսաստանը դեռևս չի ցանկանում օգնել հակամարտության կարգավորմանը»,– ասել է քաղաքագետը:

Իրավական դաշտ ասելով` ադրբեջանցի քաղաքագետը, ըստ ամենայնի, նորից հիշել է ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Իսկ որ ռուսական կողմը գոնե այս պահին պնդում է այն, ինչ մյուս համանախագահները՝ փաստ է: Վերջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հակամարտության կողմերին կոչ արեց կատարել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

Ռուսաստանի դիրքորոշման առումով, անշուշտ, կարևոր է Սարգսյան–Պուտին երեկ կայացած հանդիպումը: Թե կողմերը վարագույրից այն կողմ ինչ կպայմանավորվեն և ինչպես կընթանա կարգավորման պրոցեսը՝ կերևա հաջորդիվ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: