Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի որոշակի չափաբաժին կուղարկի Մեքսիկա
Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի որոշակի չափաբաժին կուղարկի Մեքսիկա
Մեքսիկան Ռուսաստանից 2000 չափաբաժնով հակակորոնավիրուսային պատվաստանյութ կստանա՝ կլինիկական փորձարկումների երրորդ փուլն իրականացնելու նպատակով, հաղորդում է ТАСС-ը:
Ավելի վաղ մեքսիկական կողմը ցանկություն էր հայտնել որքան հնարավոր է շուտ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ձեռք բերել:
Ռուսաստանն օգոստոսի 11-ին առաջինն աշխարհում պաշտոնապես գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մշակվել է ՌԴ ԱՆ Համալեի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնում և կլինիկական փորձարկումներ է անցել հունիս-հուլիս ամիսներին:
Մեքսիկայում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռ շարունակում է ծանր մնալ. լատինաամերիկյան երկիրը թե՛ վարակման դեպքերի և թե՛ մահերի թվով առաջատարների թվում է։
Ավելին՝ այստեղ