Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Право

Մի կողմից աճել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը, մյուս կողմից նվազել է պատասխանատվության ենթարկված անձանց ու պաշտոնատարների քանակը. Արա Գալոյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը ներկայացնում է Արա Գալոյանի դիտարկումները հանցագործությունների վիճակագրության վերաբերյալ:

Հոդվածն ամբողջությամբ` ստորև.

«Հասկանալի է, որ համավարակի հիմնական «Մնա տանը՝ փրկիր կյանքեր» կարգախոսը դրական հետևանք չի ունենալու տնտեսության վրա: Բայց կարելի էր ենթադրել, որ միանշանակ դրական հետևանքներ է ունենալու հասարակական կյանքի որոշ ոլորտներում: Օրինակ, որ հասարակությունը պիտի դառնա օրինապահ: Գոնե իրավախախտումների վիճակագրության տեսանկյունից:

Հանցատեսակների շատ ոլորտներ պիտի, որ նվազում արձանագրեին: Բայց պաշտոնական վիճակագրությունը հակառակն է պնդում: 2020թ․ առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների քանակն աճել է նախորդ տարվա համեմատ՝ 13 003-ը 2019-ի 12 250-ի համեմատ: Ընդ որում, աճել են հաշվառվող բոլոր տեսակներով՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները: Արտակարգ դրության հիմնական կարգախոսին հակառակ աճել են ոչ միայն հրազենի ու ռազմամթերքի կիրառմամբ հանցագործությունները (54 դեպք՝ նախորդ տարվա 37-ի համեմատ), այլև ամենաերկար անվանումն ունեցող հանցագործությունների քանակը:

Խոսքը «Հասարակական անվտանգության, հասարակական կյանքի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների» մասին է: Այս տարվա հունվար-հունիսի իրավախախտում-դեպքերի քանակը 2 124 է, նախորդ տարվա 1 863-ի նկատմամբ: Մինչդեռ կիսամյակի 3.5 ամիսն անցավ արտակարգ դրության պայմաններում՝ երբ տնից դուրս գալիս անձ հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է, իսկ պարեկային հսկողությունն ուժեղացված է: Բայց դրան հակառակ աճել է «խուլիգանություն» կոչվող հանցատեսակի քանակը՝ 168 դեպք նախորդ տարվա 129-ի դիմաց: Անգամ աճել է զենքի գործադրմամբ կատարված այս հանցատեսակի գրանցված քանակը (49-ը 36-ի դիմաց): Նույնիսկ խարդախության գրանցված դեպքերն են աճել․ 711՝ 594-ի դիմաց: Դժվար կլիներ հասկանալ, թե ինչ հետևանք ունեցան տանը մնալու կոչերը «Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը» հանցատեսակի վրա, եթե իրավախախտումների վիճակագրությունը կոշտ ու կոպիտ չարձանագրեր փաստերը:

Այս հանցատեսակի գծով անցած տարի 99 դեպք էր գրանցվել, իսկ այս տարի՝ 166: Անհավանական կարելի է գնահատել այն փաստը, որ տանը մնալու կոչերի, փողոցային հսկողության ուժեղացման կամ կարճ ասած՝ արտակարգ դրության պարագային անգամ գողությունների թիվն է աճել: 2019-ի առաջին կիսամյակում գողությունների 4 779 դեպք գրանցվել այս տարվա 1 972-ի դիմաց: Բայց հարկավոր է արձանագրել՝ վերջապես մոտեցանք մի հանցատեսակի, որն անկում է արձանագրել: Խոսքը բնակարանային գողությունների մասին է: Անցած հունվար-հունիսին բնակարանային գողությունների 710 դեպք էր գրանցվել: Հավանաբար այն պատճառով, որ տանը մնալու կոչերի ոչ մի իրավական հիմք չկար: Իսկ այս տարի կա: Ու 58 դեպքով նվազել է բնակարանային գողությունների քանակը: Շատ է դա, թե քիչ, հավանաբար քրեագետներն ու սոցիոլոգները գիտեն: Բայց իրավախախտումների նվազման մեկ տրամաբանական դեպք էլ կա արձանագրված:

Դա հետևանքն է այն բանի, որ գարնան վերջում մոտ մեկ-մեկուկես ամիս մայրաքաղաքում երթևեկելը հաճելի զբաղմունք էր: Խցանումներ ու վթարներ համարյա չկային: «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը» իրավախախտման այս տարվա քանակը 559 դեպք է նախորդի 685-ի դիմաց:

Բայց տվյալների հաջորդ խումբն այս տրամաբանությանը չի ենթարկվում: 2020-ին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 664 դեպք 2019-ի 632-ի դիմաց: Դեպքերի քանակն աճել է, բայց փոխարենը նվազել է նաև քրեական պատասխանատվության ենթարկված անձանց քանակը՝ 329 անձ (նրանցից 53 պաշտոնատար) նախորդ տարվա 415 անձի (նրանցից 71 պաշտոնատար) դիմաց: Ահա հակասությունը՝ մի կողմից աճել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը, մյուս կողմից նվազել է պատասխանատվության ենթարկված անձանց ու հատկապես պաշտոնատարների քանակը»: